Երեքշաբթի, 22 Մայիսի 2018 12:39

Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն պատրաստ է օգնել Հայաստանին

Արմինֆո. Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն (Տարոն Աճեմյան) պատրաստ է հնարավորինն անել Հայաստանի համար:

Ինչպես հայտարարել է տնտեսագետը, գրեթե կասկած չկա, որ Հայաստանում տիրել է ավազակապետություն: «Հրաշալի է, որ Հայաստանը դարակազմիկ փոփոխությունների շեմին է: Դժբախտաբար, գոյություն չունեն բոլոր երկրների համար ընդհանուր դեղատոմսեր, որոնց հարկավոր է հետևել նման ռեժիմներից փրկվելու համար՚, - նկատել է տնտեսագետը: Նա ընդսմին նշել է, որ անհրաժեշտ է խաղաղ քաղաքական անցում, որը նախատեսի քաղաքական բարեփոխումների գործընթաց, ինչը չպետք է դուրս գա վերահսկողությունից: Բացի այդ, նրա համոզմամբ, պետք է ստեղծվի համակարգ, որտեղ խաղացողները հավասար են, որտեղ մարդիկ շահագրգռված են տնտեսական և սոցիալական զարգացմանը մասնակցությամբ: «Դրա համար անհրաժեշտ է ձերբազատվել կոռումպացված վերնախավից, կասեցնել կոռուպցիան ոչ միայն քաղաքական, այլև դատական համակարգում, բյուրոկրատական ապարատում՚, - հայտարարել է փորձագետը, ընդգծելով, որ ռեժիմին հաջողվել է այդքան երկար դիմանալ այն պատճառով, որ չի գործել դատական համակարգը: Ընդ որում, նա  առաջարկել է ոչ թե հեռացնել բոլոր դատավորներին, այլ փոխել խաղի կանոնները, դանդաորեն փոխել համակարգը:

Հիշեցնենք, որ վարչապետի պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունցեել Դարոն Աճեմօղլուի հետ, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարը: