Արմինֆո. Հայաստանը նախընտրում է ռուսական գազը մի պարզ պատճառով, որ այն 10 տոկոսով ավելի էժան է, քան իրանականը: Այս մասին մայիսի 25-ին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանի լրագրողների հետ զրույցում:
Հետաքրքիր է, որ նոր նախարարն առաջին անգամ հնչեցրել է Իրանի կողմից առաջարկվող գազի գնի մասին, որը 165 խմ-ի համար կազմում է 165 դոլար: Երկրի էներգետիկայի ոլորտի բոլոր նախկին ղեկավարները ձեռնպահ են մնացել այս հարցին պատասխանելուց, վկայակոչելով առևտրային բաղադրիչին: «Իրանական գազը է Հայաստանի հետ սահմանին ավելի թանկ է, քան ռուսականը: իրանական գազը սահմանի վրա արժե $ 165 հազար խորանարդ մետրի համար, իսկ ռուսականն ստանում ենք $ 150-ով: Բացի այդ, «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունն ամեն տարի $ 27-28 մլն-ի ներդրումներ է կատարում երկրի գազի բաշխման համակարգի արդիականացման ուղղությամբ է» - ընդգծել է նախարարը: Նրա խոսքերով, Իրանի հետ բանակցությունները կշարունակվեն: «Մենք կշարունակենք աշխատել գազի ավելի էժան աղբյուրներ գտնելու ուղղությամբ», - ասել է Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ Իրանը «կապույտ վառելիք» է մատակարարում Հայաստանին բարտերային գործարքի շրջանակներում`«գազ - էլեկտրաէներգիայի դիմաց»: Իրանից ստացված մեկ խորանարդ մետր բնական գազի դիմաց հաշվարկվում է 3 կվտ/ժամ: 2017 թ-ին ռուսական գազի ներմուծումը Հայաստան աճել է 7% և կազմել 1.996 մլրդ խորանարդ մետր, իսկ իրանական գազի մատակարարման ծավալն անցյալ տարի կազմել է 382.7 մլն խորանարդ մետր: 2016 թ. ապրիլին Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրեցին միջկառավարական համաձայնագիր, որի համաձայն Ռուսաստանը 1000 խորանարդ մետր գազի գինը 165 դոլարից իջեցրեց մինչև 150 դոլար:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |