Ուրբաթ, 25 Մայիսի 2018 18:49
Ալեքսանդր Ավանեսով

Պաշտոնյա. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի

Պաշտոնյա. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի

Արմինֆո. Հունիսի 1-ից Հայկական ատոմակայանը վերանորոգման աշխատանքների նպատակով կկանգնեցվի: Այս մասին մայիսի 25-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Արթուր Գրիգորյանը, ով այսօր իր առաջին աշխատանքային այցն էր կատարել դեպի ՀԱԷԿ:

 

«Դա պատահական չէ, քանի որ դրանով մենք կարևորում ենք ատոմակայանի դերը և նշանակությունը երկրի տնտեսության համար», - ասել է նախարարը: Նրա խոսքերով, նա տեղում է ծանոթացել ընթացիկ և նախապատրաստական ​​աշխատանքներին, որոնք շատ շուտով կսկսվեն: Հունիսի 1-ին կայանի ռեակտորը կկանգնեցվի և կսկսվեն վերանորոգման լայնածավալ աշխատանքները, որոնք հիմնականում կկատարի ռուսական կողմը: «Բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք ենթակա են փոխարինման, արդեն մատակարարվել են, և այդ առումով որևէ խնդիր չկա», - ասել է Արթուր Գրիգորյանը:

 

Նա հավելել է, որ, արդիականացման արդյունքում երկրորդ ռեակտորի շահագործման ժամկետը կերկարացվի 10 տարով, մինչև 2027 թվականը: «Այդ ժամկետից հետո խորը և համապարփակ մասնագիտական ​​հետազոտության արդյունքում որոշվելու է, թե արդյոք կայանը ենթակա է հետագա շահագործման, թե ոչ», - ասել է նախարարը, հավելելով, որ այդ կապակցությամբ անհրաժեշտություն չկա քննարկել նոր բլոկի շինարարության հարցը: Մանավանդ, որ ներքին սպառման համար հանրապետությունը ունի անհրաժեշտ հզորութոյւններ: «Նոր բլոկի կառուցման հարցը դեռ չի քննարկվել», - նշել է Արթուր Գրիգորյանը:

 

Նշենք, որ, հայկական փորձագետների կարծիքով, Հայկական ատոմային էլեկտրակայանը կարող է առանց պրոբլեմների գործել մինչև 2040 թվականը: Հայ էներգետիկների նեղ շրջանակներում, քննարկվում է նաև 10 տարուց հետո և 5 տարով երկարաձգելու հնարավորությունը, իսկ դրանից հետոէ ևս 10 տարով:

 

Հայկական ատոմակայանը բաղկացած է երկու բլոկից,  խորհրդային (ռուսական) ԲԲԷՌ ռեակտորներով: Առաջին բլոկը գործարկվեց 1976-ին, երկրորդը`1980-ին: 1989-ի մարտին, Սպիտակի երկրաշարժից հետո կանգնեցվեց կայանի աշխատանքը: 1995-ի նոյեմբերին վերագործարկվեց ատոմակայանի 407.5 ՄՎտ հզորությամբ երկրորդ էներգաբլոկը: 2014-ի մարտին Հայաստանի կառավարությունը որոշեց երկարաձգել երկրորդ էներգաբլոկի գործողության ժամկետը 10 տարով՝ մինչև 2027 թվականը: Ծրագիրը համակարգվում է «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի «Ռուսատոմ» ծառայության դուստր ձեռնարկության կողմից: Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2019 թվականին: Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը 270 մլն դոլարով պետական ​​արտահանման վարկ է տրամադրել Հայաստանին, ինչրպես նաև այդ նպատակով 30 մլն դոլարի դրամաշնորհ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
01.07.2020
RUB6.79-0.02
USD482.520.16
EUR540.760.32
GBP598.086.37
CAD355.553.33
JPY44.870.12
CNY68.240.11
CHF509.042.36



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000