Արմինֆո. Մայիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի ներկայացուցիչները հանդիպել են Պրահայում և քննարկել 2011-ին կնքված «Մաքսային վարչարարության և ապրանքի առևտրի մոնիթորինգի մեխանիզմի հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրի կիրառման մանրամասները: Կողմերը համաձայնություն են ձեռք բերել, որ Աբխազիայի, Հարավային Օսիայի տարածքներում բեռների մաքսային վերահսկողության համար պետք է ձևավորվի եռակողմ հանձնաժողով` Վրաստանի, Ռուսաստանի և շվեյցարական SGS ընկերության ներկայացուցիչներից: Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Համաձայնագրի կյանքի կոչվելու պարագայում, մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ՝ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի: Համաձայնագրի իրականացման մասին ենք նաև զրուցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մայիսի 14-ին Սոչիում կայացած հանդիպման ժամանակ»,-ասվում է գրառման մեջ, ասված է Ավինյանի հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ ԱրմԻնֆո գործակալության հաղորդել էր, 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Վրաստանի ԱԳՆ-ն պայմանագիր էր կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը կվերահսկի բեռնափոխադրումները Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի միջև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով: Փաստաթղթի համաձայն, այլընտրանքային ավտոճանապարհային միջանցքները կարող են օգտագործվել միայն ֆորս մաժորային իրավիճակներում: 2011 թ. նոյեմբերին շվեյցարական SGS ընկերությանը հանձնարարվեց վերահսկել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով Վրաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության հոսքը: Առևտրի միջազգային մոնիտորինգի մասին համաձայնագիրը ձեռք բերվեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության բանակցությունների շրջանակներում:
2017 թվականի փետրվարի 7-ին Վրաստանի և Ռուսաստանի իշխանությունները Պրահայում պայմանավորվեցին ապրանքների մաքսային վարչարարության և մոնիտորինգի շուրջ, ինչը երկու երկրներին թույլ է տալիս զարգացնել տնտեսական և առևտրական տրանսպորտային հարաբերությունները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, ընդ որում, չանդրադառնալով տարածքների կարգավիճակի խնդրին: Դեկտեմբերի 19-ին Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Բեռնում SGS- ի հետ ստորագրվել է Վրաստանի և Ռուսաստանի միջև մաքսային վարչարարության մոնիտորինգի վերաբերյալ պայմանագիր: Այժմ Ռազմա-վրացական ճանապարհը, որի վրա է գտնվում «Վերին Լարս» անցակետը, հիմնական տրանսպորտային ուղիներից մեկն է, որը միմյանց հետ կապում է Ռուսաստանը, Վրաստանը և Հայաստանը: Ձմռանն այս ճանապարհին տեղի են ունենում ձնհալեր, որի պատճառով այդ ճանապարհը երրորդ տեղն է զբաղեցնում աշխարհի ամենավտանգավոր ճանապարհների վարկանիշում: Ըստ պայմանագրի, բեռների փոխադրման համար կլինեն երեք միջանցքներ` Աբխազիայի, Լարսի և Ցխինվալի ուղղությամբ:
2011 թվականի պայմանագիրը սահմանում է աշխարհագրական կոորդինատները, այլ ոչ թե վայրերի անունները: Դա արվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի կարգավիճակի չեզոք մոտեցման պահպանման նպատակով: