Ուրբաթ, 25 Մայիսի 2018 18:53
Ալեքսանդր Ավանեսով

Նախարար. Հայաստանի բոլոր հանքավայրերում ստուգումներ կսկսվեն ամենամոտ ժամանակներս

Նախարար. Հայաստանի բոլոր հանքավայրերում ստուգումներ կսկսվեն ամենամոտ ժամանակներս

Արմինֆո. Շատ շուտով աշխատանքներ կսկսվեն Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում ստուգումներ իրականացնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարման ուղղությամբ: Այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

«Կարճ ժամկետներում կհրապարակվեն ուսումնասիրությունների բոլոր տվյալները»,- ընդգծել է նախարարը: Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լիազոր մարմիններին հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքերում և օգտակար հանածոների հանքավայրերում: Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ վերջին ժամանակները բազմաթիվ ահազանգեր են ստացվել երկրի օրենսդրությանն ու էկոլոգիական ստանդարտներին այդ հանքերի գործունեության համապաատասխանության վերաբերյալ: Վարչապետն ընդգծել էր, որ հետևողական է լինելու այդ հարցում, քանի որ վերջին ժամանակներն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ակտիվորեն քննարկվում են, ուստի հարկավոր է կշռադատված մոտեցում: Վարչապետի համոզմամբ, միայն այդպիսի մոտեցման դեպքում կհաջողվի զերծ մնալ բացասական հետևանքներից, այդ թվում` ներդրումների հետ կապված: Փաշինյանը նաև հաղորդել էր, որ ստուգումներ են անցկացվելու բոլոր մետաղական հանքավայրերում, ու եթե պարզվի, որ այս կամ այն հանքը, ընկերությունը չի կարողանում կազմակերպել իր գործունեությունն օրենքի շրջանակում, ապա կլինեն համապատասխան իրավական հետևանքներ: Վարչապետի հավաստմամբ, կառավարությունը որոշել է հրավիրել բնապահպանական կազմակերպությունների և լրագրողների` մասնակցելու այդ ստուգումներին, որպեսզի ապահովվի դրանց լիակատար թափանցիկություն:

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը ազգային տնտեսության մեջ ունի   առանցքային մասնաբաժին: Հայաստանից արտահանվող նյութերի առնվազն կեսը բաժին է ընկնում հանքային խտանյութերին և մետաղներին, որոնք երկրից արտահանվող արտադրանքների ցուցակում առավել կարևոր տեղ են զբաղեցնում:  Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:    Հայաստանի Հանրապետության ընդերքը հարուստ է հետևյալ մետաղական օգտակար հանածոների տեսակներով` երկաթ, պղինձ, մոլիբդեն, կապար, ցինկ, ոսկի, արծաթ, ծարիր, ալյումին ինչպես նաև նրանցում պարփակված հազվագյուտ ու ցրված մետաղներով:                                                                                                      

 

Մետաղական օգտակար հանածոների թվում առկա են  7 պղնձամոլիբդենային, 4 պղնձի, 14 ոսկու և ոսկի-բազմամետաղային, 2 բազմամետաղային, 2 երկաթահանքային և 1 ալյումինահանքային հանքավայր: Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերի հանքաքարերում բացի հիմնական մետաղներից բացահայտված է հազվադեպ և ցրված տարրերի առկայություն` ռենիում, սելեն, թելուր, կադմիում, ինդիմում, հելիում, թալիում, բիսմութ և այլն:                                                                                                                                        

Բացի գնահատված և Պետական հաշվեկշռում գրանցված հանքավայրերից, Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված են տարբեր մետաղների 115 երևակումներ:                                                                                                                

 

Ներկայումս Հայաստանի լեռնամետալուրգիական համալիրի համար վերջնական արտադրանք են հանդիսանում հիմնականում խտանյութերը (պղնձի, մոլիբդենի, ցինկի, որոշ դեպքերում` ոսկու և արծաթի բարձր պարունակությամբ, մոտ հեռանկարում` նաև կապարի խտանյութեր), ինչը թույլ չի տալիս ամբողջովին օգտագործել հանքավայրի տնտեսական ներուժը: Հայաստանում արդյունահանվող մետաղական օգտակար հանածոների վերամշակման արտադրության կազմակերպումը փակ և ավարտուն ցիկլերով` հանույթից մինչև պատրաստի արտադրանքի ստեղծումը, հնարավորություն կտա բարձր արժողությամբ արտադրանքի ստացման, որն էլ  կապահովի  ՀՆԱ-ի  աճ: Հանրապետության տարածքում առկա են օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում առաջացող թափոնների կուտակման 15 պոչամբարներ, որոնց ծավալները անցնում են մի քանի մլն. խոր. մ-ից և զբաղեցնում են մոտ 700 հա ընդհանուր մակերես: Ներկայումս պոչամբարներում կուտակված օգտակար հանածոների արդյունահանման և վերամշակման արդյունքում առաջացած արտադրական թափոնները չեն օգտագործվում, չնայած դրանք պարունակում են մեծ քանակությամբ բազմամետաղներ:                                                                 

 

Ոչ մետաղական հանքային պաշարների հարստությամբ ու բազմազանությամբ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում առաջատար տեղ է գրավում: Հանրապետության փոքրիկ տարածքում հանդիպում են աշխարհում հայտնի համարյա բոլոր տեսակի հանքանյութային ապարները: Հատուկ  արժեք  ու նշանակություն են ներկայացնում  Հայաստանի տարածքում հրաբխային պրոցեսների արդյունքում առաջացած լեռնային  ապարները, որոնցից են  թեթև  ապարները` տուֆերը, պեռլիտները, պեմզաները, ցեոլիտները, հրաբխային խարամները և այլն: Տարատեսակ բազալտների, գրանիտների, նեֆելինային սիենիտների, մարմարների պաշարների ծավալները հսկայական են:                                                                                           

 

Ամենաորակյալ և ամենաշատ փքվող լեռնային ապարների (պեռլիտներ, օբսիդիաններ և այլն) պաշարները աշխարհում գտնվում են Հայաստանում: Հայաստանում գտնվող Արագած-պեռլիտի հաստատագրված պաշարները կազմում են 150 մլն խոր. մ, իսկ կանխատեսվող պաշարների ընդհանուր քանակը հասնում է մինչև 3 մլրդ խոր.մ-ի: Հայաստանի ամբողջ տարածքով քարտեզագրված են 100-ից ավելի բազալտի, անդեզիտի հանքավայրեր, որոնցից մի քանիսը միակն են իրենց բաղադրությամբ (բազալտի Խալաջի հանքանյութի MgO –ի պարունակությունը հասնում է մինչև 11%): Իրենց նշանակությամբ և որակական ցուցանիշներով  անգնահատելի են Հայաստանի տարածքում գործող քվարցիտների, կարբոնատների, ցեոլիտների, հրաբխային խարամների և պեմզաների, կավերի, բենտոնիտների, դիատոմիտների, գիպսի հանքավայրերը`  մեծ պաշարներով:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ՀԾԿՀ նախագահը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը քննարկել են համագործակցության հեռանկարներըՀԾԿՀ նախագահը և ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը քննարկել են համագործակցության հեռանկարները
Team Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարներըTeam Telecom Armenia-ն «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները
2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեն կատարվել է 39,2 մլրդ դրամ պակասուրդով ՝ նախատեսված 325,3 մլրդ դրամի դիմաց2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջեն կատարվել է 39,2 մլրդ դրամ պակասուրդով ՝ նախատեսված 325,3 մլրդ դրամի դիմաց
Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարարՀայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնմամբ. էկոնոմիկայի նախարար
Հայաստանը մեկուկես անգամ ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները ՌուսաստանՀայաստանը մեկուկես անգամ ավելացրել է մրգերի եւ բանջարեղենի մատակարարումները Ռուսաստան
Էկոնոմիկայի նախարար. Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել էԷկոնոմիկայի նախարար. Վրաստանի տարածքով հայկական կոնյակի արտահանման հարցն էապես լուծվել է
ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և ՏԿԵՆ-ը, Երևանի քաղաքապետարանը և "Վեոլիա Ջուր" ընկերությունը քննարկել են մայրաքաղաքում խմելու ջրի որակի, ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման հարցեր
MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածումMyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում
Հայաստանի պետբյուջեի կատարողականն էապես շեղվել է ծրագրից. մեկ քառորդով թերակատարվել են կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամՀայաստանի պետբյուջեի կատարողականն էապես շեղվել է ծրագրից. մեկ քառորդով թերակատարվել են կապիտալ ծախսերը. «Լույս» հիմնադրամ
Հայաստանը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի ազատ առևտրի գոտում. էկոնոմիկայի նախարարությունՀայաստանը մտադիր է ընդլայնել հայկական ընկերությունների ներկայացվածությունը Շանհայի ազատ առևտրի գոտում. էկոնոմիկայի նախարարություն
"Խաղաղության խաչմերուկ" նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության անհրաժեշտությունը վերացե՞լ է: ՏԿԵՆ լռությունը հարցեր է առաջացնում փորձագետների շրջանում
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը Եթովպիայի հանքարդյունաբերության նախարարի հետ քննարկել է համագործակցության զարգացման հեռանկարները
Փորձագետը պատմել է Հայկական ԱԷԿ-ի դեմ Թուրքիայի և Բրիտանիայի համակարգված տեղեկատվական արշավի մասինՓորձագետը պատմել է Հայկական ԱԷԿ-ի դեմ Թուրքիայի և Բրիտանիայի համակարգված տեղեկատվական արշավի մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասինՀՀ էկոնոմիկայի նախարարը հայտարարել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցությունը խորացնելու Հայաստանի պատրաստակամության մասին
ՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքըՀԿԵ-ն արդիականացնում է ուղևորափոխադրումների ենթակառուցվածքը
Ակբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանըԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը
ԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնըԱրարատԲանկի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայկական ազգային փառատոնը
Փաշինյանի կառավարության հերթական Փաշինյանի կառավարության հերթական "պատմական ռեկորդը"
Արդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանումԱրդշինբանկը գլխավորել է խոշոր հարկատուների ցանկը՝ Հայաստանի բանկերի շրջանում
"Գազպրոմ Արմենիա"-ն հաղորդում է Վրաստանից Հայաստան գազի մատակարարումը վերսկսելու մասին
Հայաստանի կապի օպերատորները 2025թ. առաջին կիսամյակում ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարանՀայաստանի կապի օպերատորները 2025թ. առաջին կիսամյակում ավելացրել են հարկային վճարումները պետական գանձարան
Հայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկն ու ԱմերիաբանկըՀայաստանի խոշոր հարկատուների ցանկի առաջատար հնգյակում ընդգրկվել է երկու բանկ՝ Արդշինբանկն ու Ամերիաբանկը
Ինչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համարԻնչպես զարգացնել ագրոոլորտը Հայաստանում. նոր հորիզոններ՝ ստարտափների համար
Հաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBankՀաղթահարում ենք շոգը՝ ստանալով idcoin. Idram&IDBank
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 21-25-ը դոլարային գործարքների ծավալն զգալիորեն աճել է, իսկ ռուբլով գործարքներ այդպես էլ չեն հայտնվել
Արդյունաբերության հատվածի անկման հետ մեկտեղ թուլանում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճըԱրդյունաբերության հատվածի անկման հետ մեկտեղ թուլանում է արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսի աճը
Մաստեր-կլաս՝ ստարտափերների համարՄաստեր-կլաս՝ ստարտափերների համար
Առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչեւ 6,3% արգելակումն ուղեկցվել է արտաքին առեւտրի 45% անկմամբԱռաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության աճի մինչեւ 6,3% արգելակումն ուղեկցվել է արտաքին առեւտրի 45% անկմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածն առաջին կիսամյակում 12,1 տոկոս անկում է գրանցելՀայաստանի արդյունաբերության հատվածն առաջին կիսամյակում 12,1 տոկոս անկում է գրանցել
Ստարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձըՍտարտափերներին ներկայացվել է Ակբա բանկի թվային վերափոխման հաջողված փորձը
ՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերըՏԿԵ նախարարությունում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
Ի՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհԻ՞նչ անել, երբ արդեն դարձել եք զեղծարարության զոհ
Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ինԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին
Հայաստանում կստեղծվի Հայաստանում կստեղծվի "Տեքստիլ ոլորտի օպերատոր" հիմնադրամ
Հայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրինՀայաստանը կմիանա ԵԱՏՄ երկրների բորսաներում սակարկությանը բրոքերների և դիլերների փոխադարձ հասանելիության մասին համաձայնագրին
Ստոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. ՔաղաքագետՍտոկհոլմի արբիտրաժի որոշման անտեսումը կհարվածի Հայաստանի ներդրումային միջավայրին ու արտաքին քաղաքական դիրքերին. Քաղաքագետ
Ստոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի ՍարգսյանՍտոկհոլմի արբիտրաժի վճիռը ենթակա է անհապաղ կատարման. Նաիրի Սարգսյան
ԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներումԵԱԶԲ-ը նշել է ՊՄԳ իրավական կարգավորման լավագույն փորձը Եվրասիայի երկրներում
Ի՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումըԻ՞նչ հետևանքներ կարող է առաջացնել Ստոկհոլմյան արբիտրաժային վճռի չկատարումը
"Տաշիր" ընկերությունների խմբի փոխնախագահը Հայաստանի կառավարությանը խորհուրդ է տվել օր առաջ կատարել ՀԷՑ-ի ազգայնացման վերաբերյալ դատարանի օրինական որոշումը
Հայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվումՀայաստանի ArCa ազգային վճարային համակարգի աշխատանքում առավոտից խափանումներ են նկատվում
Հայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումըՀայաստանի կառավարությունը «յուրովի» է մեկնաբանում ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի որոշումը
"Սևան" փառատոնային քաղաքում ընթանում է Sevan Agritech Summit 2025 միջազգային գագաթնաժողովը
Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանումՍամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում
Հայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետՀայաստանի ֆինանսների նախարարը հանդիպել է ԱԶԲ-ի և ԶՖԳ-ի ներկայացուցիչների հետ
2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 19,1% - ով ավելի զբոսաշրջիկ, քան՝ նախորդ տարի
 ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի ՀՀ ՊԵԿ. էլեկտրոնային համակարգի խափանումների պատճառով 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկների և հաշվետվությունների համար տույժեր և տուգանքներ չեն հաշվարկվի
Արդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկերԱրդշինբանկը՝ Sevan Startup Summit 2025-ի Ուժեղ գործընկեր
Ռոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունենՌոմանոս Պետրոսյանը վստահեցնում է. ՀԷՑ-ում գործընթացները սկսվել են մոտ մեկ տարի առաջ և քաղաքական ենթատեքստ չունեն
Հայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվինՀայաստանի բանկային համակարգի շահույթն աճում է երկնիշ տեմպերով՝ ակտիվ վարկավորման հաշվին
"Սյունիք" օդանավակայանի տնօրեն. Կապան-Երևան չվերթների պահանջարկը բավականին բարձր է, բեռնվածությունը կազմում է 90%
Հայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունըՀայաստանն ու «Ամբեր Կապիտալ»-ը պատրաստ են շարունակել արդյունավետ համագործակցությունը
Թաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրումԹաթուլ Մանասերյանը՝ տնտեսական իրողությունների մասին. մենք շատ վաղուց Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում
Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին Աշխարհահռչակ երաժիշտներն ու հայ երաժշտասերները՝ մեկ հարկի տակ. Ամերիաբանկը՝ Կապան Ֆեստի կողքին
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել ենՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հուլիսի 14-18-ը և դոլարային, և ռուբլով գործարքները նվազել են
Տնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանըՏնտեսագետ. ՀԷՑ-ի սեփականատիրոջ փոփոխությունը կարող է հարվածել Հայաստանի էներգետիկ անվտանգությանը
«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը«Տաշիր» ԸԽ-ում ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավարի որոշումը
Արդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ովԱրդշինբանկի vPOS հաճախորդներն արդեն ընդունում են  ակնթարթային վճարումներ Apple Pay-ով
ԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղելԱՊՀ գլխավոր քարտուղար. ԱՊՀ լքելու Հայաստանի ցանկության մասին որեւէ ազդակ չի եղել
Ֆրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասինՖրանսիայում հայտարարել են Հայաստանում նոր ներդրումային նախաձեռնություններ դիտարկելու ֆրանսիական բիզնեսի պատրաստակամության մասին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
30.07.2025
RUB4.71-0.01
USD383.840.00
EUR442.91-1.35
GBP512.960.57
CAD278.39-0.69
JPY25.910.07
CNY53.45-0.04
CHF476.23-0.83