Շաբաթ, 26 Մայիսի 2018 14:53
Անի Մշեցյան

ՄԱԿ ԶԾ պատրաստ է իրագործել Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիր

ՄԱԿ ԶԾ պատրաստ է իրագործել Մեղրիի անցակետի արդիականացման ծրագիր

Արմինֆո. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունն ու Հայաստանի կայուն զարգացման համար կարևոր ոլորտներում իրականացված աշխատանքները:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհակալություն հայտնելով Մհեր Գրիգորյանին ընդունելության և բարի խոսքերի համար, ՄԱԿ-ի մշտական համակարգողը շնորհավորել է նրան փոխվարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շոմբի Շարփը ներկայացրել է կառավարության հետ համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքն ու դեռևս մշակման փուլում գտնվող նախագծերը: 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ և ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կողմից իրականացված հյուսիսային սահմանակետերի արդիականացման ծրագրի շուրջ, ինչպես նաև քննարկել են այդ հաջողված փորձի հիման վրա Մեղրիի անցակետի արդիականացման նպատակով նմանատիպ ծրագիր իրականացնելու գաղափարը, որի ուղղությամբ արդեն իսկ տարվում են նախապատրաստական աշխատանքներ:
Քննարկվել է նաև ՄԱԿ-ի կողմից մշակված մոդուլային դպրոցների կիրառման հնարավորությունը՝ որպես սեյսմակայուն, էներգախնայող և բազմաֆունկցիոնալ դպրոցական արդիական տիպային շինություններ։ 
Փոխվարչապետը և ՄԱԿ-ի մշտական համակարգողը երկուստեք պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատելու՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
18.09.2020
RUB6.460.00
USD485.260.86
EUR574.983.39
GBP629.671.21
CAD368.541.65
JPY46.510.26
CNY71.790.21
CHF534.252.00



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000