Երեքշաբթի, 29 Մայիսի 2018 20:45
Ալինա Հովհաննիսյան

ՀՀ գյուղ նախարար Արթուր Խաչատրյանն այցելեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ

ՀՀ գյուղ նախարար Արթուր Խաչատրյանն այցելեց Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ

Արմինֆո.ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ու փոխնախարար  Արմեն Հարությունյանը այսօր  այցելել են «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամ:

 

Ինչպես տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը, հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառման խթանման, տեղական ու արտասահմանյան շուկաներում մրցունակ սննդամթերքի մշակման, արտադրության, վերամշակման և սպասարկման ոլորտներում սննդի որակի և անվտանգության աստիճանի բարձրացման, ինչպես նաեւ կենդանիների գենետիկական հատկանիշների, առողջության և անասնապահության պրակտիկայի բարելավմանն ուղղված հարցեր։

 

Հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը հանգամանալից ներկայացրել է  հիմնադրամի կառուցվածքը և ծրագրերը, որոնք միտված են նվազեցնել գյուղական տարածքներում աղքատությունը` մշակելով ավելացված արժեքով արտադրանքի շղթա, որտեղ ինտեգրվում են կայունության չորս ոլորտներ` տնտեսական, ֆինանսական, տեխնիկական և սոցիալական: Նախարարը նաև շրջել է կենտրոնում, զրուցել աշխատակիցների հետ:

 

Նշենք, որ «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամը հայաստանյան կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2005թ.-ին` որպես ԱՄՆ գյուղդեպարտամենտի Մարկետինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ: CARD-ի առաքելությունն է աջակցել ֆերմերներին ու ագրոբիզնեսներին սննդամթերքի և հարակից ապրանքների արտադրության և իրացման ոլորտներում` եկամուտների ավելացման և աշխատատեղերի ստեղծման նպատակով, որը կհանգեցնի գյուղական բնակչության կայուն կենսամակարդակի ապահովմանը և այդ կերպ կնպաստի աղքատության հաղթահարմանը