Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 13:09
Ալինա Հովհաննիսյան

Beeline- ի գլխավոր տնօրենն ելույթ է ունեցել «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև

Beeline- ի գլխավոր տնօրենն ելույթ է ունեցել «Առաջնորդության դպրոցի» շրջանավարտների առջև

Արմինֆո. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը և շնորհավորեց 2017-2018 ուսումնական տարվա շրջանավարտներին:

Շնորհավորական խոսքում ընկերության ղեկավարն անդրադարձել է կարիերայի և անձնական զարգացման թեմաներին, և որպես օրինակ ներկայացրել «Տրանսֆորմացիա ԱրմենՏելից մինչև VEONե պրեզենտացիան:

«Զարգացումն այսօր նշանակում է ամեն օր և ամեն ժամ սահմանել նոր նշաձող, որը «գրավելնե առաջին հայացքից անհնար է թվում։ Եթե դա այդպես է, ապա ձեր նպատակներն իսկապես հավակնոտ են, և նույնիսկ ամեն ձախողումը ձեզ ավելի է մոտեցնելու հաջողությանը: Իսկ ես ձեզ համար ունեմ զարգացման, ինչպես նաև հաջողությունների և բացթողումների հիանալի պատմություն՝ ձեզ բոլորիդ լավ ծանոթ ընկերության օրինակով», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Առաջնորդության Դպրոցը կարևորում է հնարավորությունների ստեղծումը

երիտասարդների համար՝ հաղորդակցվելու տարբեր տեսանկյուններ ունեցող

տեսաբանների և կայացած գործիչների հետ։ Վստահ ենք, որ Հայաստանի

կարևորագույն ընկերություններից մեկի առաջնորդը հանդիսացող պարոն

Պյատախինի մտքերն ու խորհուրդները կարևոր ներդրում կհանդիսանան

երիտասարդների աշխարհայացքների և ապագա նախաձեռնությունների զարգացման գործում», – նշել է Առաջնորդության Դպրոց հիմնադրամի խորհրդի նախագահ Սամվել Մովսիսյանը:

Նշենք, որ Անդրեյ Պյատախինի ելույթը տեղի է ունեցել Beeline և «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի համագործակցության շրջանակներում: