Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 14:12
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյանը վրացի և հայ գործարարներին ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը վրացի և հայ գործարարներին ներկայացրել է տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները

Արմինֆո. Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է վրացի և հայ գործարարների հետ: Վարչապետը նախ աշխատանքային նախաճաշ է ունեցել վրացի խոշոր գործարարների, ապա աշխատանքային ճաշ՝ այդ երկրում գործունեություն ծավալող հայազգի գործարարների հետ:

Վարչապետը վերջիններիս է ներկայացրել տնտեսության ոլորտում կառավարության առաջնահերթությունները, անդրադարձել հարկային, մաքսային վարչարարության պարզեցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, և ընդհանուր առմամբ, բիզնես միջավայրի բարելավմանը միտված քայլերին, որոնք գործադիրը նախատեսում է կյանքի կոչել առաջիկայում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-վրացական բիզնես կապերի շարունակական զարգացումը: Վարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճով, համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմամբ և պատրաստ է քայլեր ձեռնարկել, որոնք կնպաստեն մեր երկրում վրացական կապիտալի ներկայացվածության ընդլայնմանը:

Նշենք, որ Վրաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 249 մլն դոլար՝ արձանագրելով 1,5% աճ: Արտահանում աճել է 5,6%-ով՝ մինչև 155,2 մլն դոլար, իսկ ներմուծումն անկում է ապրել

4,6%-ով՝ մինչև 93,8 մլն դոլար: