Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 18:46
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը հասել է 100 մլրդ դրամի

ՎՏԲ-Հայաստան Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը հասել է 100 մլրդ  դրամի

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր ՀՀ բանկային շուկայում, ակտիվորեն զարգացնելով իր պրոդուկտային շարքը, վարկային պրոդուկտները հաճախորդների համար դարձնելով առավել մատչելի: Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆիզիկական անձանց վարկավորմանը, քանի որ հենց տվյալ ուղղությունն հատուկ նշանակություն ունի  բնակչության սոցիալ-տնտեսական զարգացման համար:

 

Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, 2018 թ. սկզբից Բանկը շարունակում էր ամրապնդել իր դիրքերը ֆիզիկական անձանց վարկավորման ոլորտում, վարկային պորտֆելը տարեսկզբի համեմատ մեծացնելով 11%-ով, իսկ 2017 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց վարկային պորտֆելի աճը կազմել է 27%: Այսօրվա դրությամբ Բանկի ֆիզիկական անձանց վարկային պորտֆելը  գերազանցել է 100 մլրդ ՀՀ դրամը: Մեկուկես տարուց էլ պակաս ժամանակահատվածում Բանկի վարկային պորտֆելն ավելացրել է 22 մլրդ ՀՀ դրամով, ինչը հանդիսանում է  Բանկի վարկային քաղաքականության բարձր  արդյունավետության ցուցանիշը:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից մշակված վարկավորման համակարգը պայմանավորված է բնակչության նպատակներով և  կարիքներով և առաջին հերթին ուղղված է յուրաքանչյուր քաղաքացու պահանջների իրականացման համար պայմանների և հնարավորությունների ստեղծմանը, ընդ որում`այնպիսի հարցերում, ինչպիսիք են բնակարանի ձեռքբերումը, շինարարությունը և վերանորոգումը, ուսումը, սպառողական նպատակներով ապրանքների ձեռքբերումը և այլն:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի 2018 թվականի ապրիլի 1-ի արդյունքների, ՎՏԲ-Հայաստան Բանկի մանրածախ վարկավորման ծավալը կազմել է 92.9 մլրդ դրամ ($ 193,5 մլն), տարեկան աճը`18.4%: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում մանրածախի մասնաբաժինը հասնում է 55%-ի: Իսկ շուկայի մանրածախ վարկավորման ընդհանուր ծավալներում Բանկի մասնաբաժինը կազմել է 11%: Բանկի սպառողական վարկերը կազմել են 80.2 մլրդ դրամ ($ 167,1 մլն) կամ վարկային պորտֆելի 49%-ը (1 տեղ), տարեկան աճը`26,3%: Շուկայի սպառողական վարկավորման ընդհանուր ծավալներում ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաբաժինը գերազանցում է 13% -ը:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004 թ ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառված է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում`67 մասնաճյուղ:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000