Հինգշաբթի, 31 Մայիսի 2018 18:47
Ալինա Հովհաննիսյան

Թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է

Թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է

Արմինֆո. Թանկարժեք մետաղների գների անկումը դանդաղել է 0.1%, նախորդ շաբաթ տեղի ունեցած 1.5% անկման փոխարեն: Դա պայմանավորված էր արշաթի և պլատինի տրենդի դեպի վեր փոփոխությունով, մինչդեռ ոսկու և պալադիումի գների անկումը դանդաղել է:

 

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական ​​գանձարան» գործակալությունից, 2018 թվականի մայիսի 28-ից հունիսի 3-ը սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները`մեկ գրամ ոսկու վաճառքի գինը – 20102.13 դրամ (շաբաթական անկումը`0.3%), արծաթ – 256.35 դրամ (շաբաթական աճը`0.5%), պլատինիում – 13995.21 դրամ (շաբաթական աճը`0.2%), պալադիում – 15202.11 դրամ (շաբաթական անկումը`0.7%):