Ուրբաթ, 1 Հունիսի 2018 15:16
Նաիրա Բադալյան

Հայաստանի ֆերմերները, հնարավոր է, որ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակված տույժերի և տուգանքների գծով ստանան համաներում

Հայաստանի ֆերմերները, հնարավոր է, որ 2018 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակված տույժերի և տուգանքների գծով ստանան համաներում

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախարարությունը պատրաստել է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որի համաձայն ֆերմերները համաներում կստանան մայիսի 31-ի դրությամբ կուտակված տուգանքների և տույժերի համար: Նրանք նաև կմաքրեն իրենց վարկային պատմությունները: Այս մասին հունիսի 1-ին կառավարության նիստից հետո հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

 

Ըստ նախարարի, այդ թեմայով անցյալ շաբաթ տեղի է ունեցել հանդիպում, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև Կենտրոնական բանկի և Ֆինանսների նախարարության ներկայացուցիչները: Արդյունքում, պատրաստվել է նախագիծ, որը նախօրեին ներկայացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը, որը, ամենայն հավանականությամբ, հաջորդ նիստում կներկայացվի կառավարության հաստատմանը:

 

Նշենք, որ ըստ ԱրմԻնֆո-ի վարկանիշային ծառայության տվյալների, ժամկետանց վարկերը երկրի գյուղատնտեսության ոլորտում 2018 թվականի ապրիլի 1-ին կազմել են 26,8 մլրդ դրամ ($ 55.9 մլն), տարեցտարի նվազելով 16.5% (դուրսգրման հաշվին): Հատկանշական է, որ ժամկետանց վարկերի ընդհանուր գումարի 61% -ն անհույս վարկեր են: