Արմինֆո. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանը հավատում է Հանրապետական կուսակցության ակտիվիստների բարի մտադրություններին: «Չեմ կարծում, որ ՀՀԿ անդամները բոլորովին անկեղծ և առաջնորդվելով ֆերմերների շահերով, գնացել են առևտրի ցանցերի հետ պայմանավորվածություններն: Բայց ես ունեմ այլ արժեքներ» - ասել է ՊԵԿ ղեկավար Դավիթ Անանյանը հունիսի 1-ին, կառավարության նիստից հետո:
Նրա խոսքերով, նախկին պայմանավորվածությունները եղել են ՊԵԿ նախկին ղեկավարության և խոշոր բիզնեսի միջև և հավանության են արժանացել ավելի բարձր մակարդակով: Հետևաբար, այս դեպքում ոչ ոք իրավունք չունի մեղադրել Կոմիտեի որևէ աշխատակցի բիզնես-կառույցների հետ պարտավորությունների համար: «Ես չեմ կարող նշել ՊԵԿ աշխատակիցների անուններ, քանի որ «համակարգն» է եկել համաձայնության (բիզնեսի հետ. - խմբ.)», - ասել է նա, նշելով, որ պայմանավորվածությունը է ձեռք բերվել բացառապես երկրի բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ, ընդհուպ մինչև վարչապետ, իբր գյուղատնտեսական ապրանքների գների տատանումները «կանխելու նպատակով»:
Այնուամենայնիվ, հանրապետականների «ազնիվ պոռթկումները» հակասում են Դավիթ Անանյանի արժեքներին: «Ես ունեմ այլ արժեքներ, այլ մտքեր, հատկապես Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարի պաշտոնում», - ասել է նա, ավելելով, որ նույնիսկ եթե դա արվել է ազնիվ նկատառումներով, եթե դուրս է օրենքի շրջանակներից, ապա չի կարող ընդունելի լինել նրանց, ովքեր ներգրավված են հարկային վարչակազմում: «Մենք պետք է հարկային օրենսգրքին վերաբերվենք ինչպես Ավետարանին: Վատն է այն, թե լավն է, բայց այն պետք է կիրառվի, և չպետք է դուրս գալ օրենքների շրջանակներից: Եթե արդյունքում բացահայտվում են խնդիրներ, ապա պետք է հանրային քննարկման միջոցով կատարենք օրենսդրական փոփոխություններ: Սա է մեր ընդհանուր տեսլականը» - ասել է ՊԵԿ ղեկավարը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |