Արմինֆո.2018 թվականի հունվար-ապրիլին արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 5.2%, կազմելով 522.1 մլրդ. դրամ ($ 1.1 մլրդ): Միայն ապրիլին արդյունաբերության ծավալը նվազել է 15.6%, կազմելով 121,6 մլրդ դրամ ($ 252.6 մլն.): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ոլորտի աճի դանդաղումը պայմանավորված էր ծավալների անկումով հանքարդյունաբերության և վերամշակման ոլորտներում:
Այսպես, 2018 թ. հաշվետու ժամանակահատվածում հանքահումքային ոլորտում և հանքերի բաց շահագործման ոլորտում արձանագրվել է տարեկան 8.3% անկում, մինչև 108.3 մլրդ. դրամ: Միայն ապրիլին հանքարդյունաբերության ոլորտի անկումը կազմել է 4.3%, մինչև 26.8 մլրդ դրամ: Վերամշակման արդյունաբերության ոլորտի ծավալը հունվար-ապրիլին աճել է 12,4%, մինչև 317.5 մլրդ դրամ, ամսական անկումը`21.1%, մինչև 75.1 մլրդ դրամ: Վերամշակման ոլորտում անկում է տեղի ունեցել միայն սննդամթերքի արտադրության ծավալում - 1,9%, հիմնական մետաղների - 0.9%, համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների արտադրությունում - 27,8%: Զգալի աճ է արձանագրվել նաև տպագրական արդյունաբերությունում և տեղեկությունների կրիչների արտադրության ոլորտում - 2.2 անգամ, մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում - 85.9%, հագուստի - 83,6%, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների գծով - 66.9% , քիմիական արտադրանք - 64.1%, տեքստիլ - 57.9%: Վերամշակման արդյունաբերությունում առաջատարն են`սննդամթերքի արտադրությունը (85 մլրդ դրամ), հիմնական մետաղների (57,7 մլրդ), ծխախոտի (48,7 մլրդ.), ըմպելիքների (43,4 մլրդ. դրամ) արտադրությունները:
Ըստ վիճակագրական տվյալների, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու, կոնդիցիոն օդի մատակարարումը հունվար-ապրիլին նվազել է 1.3%, մինչև 16.4 մլրդ դրամ, իսկ ամսական անկումը կազմել է 7%, մինչև 17.7 մլրդ դրամ: Ավելին, էլեկտրաէներգիայի արտադրությունը, փոխանցումը և բաշխումն աճել է 3.9%, իսկ գազի արտադրությունը, բաշխումը կրճատվել է 19.3%:
Եկամուտները ջրամատակարարումից, թափոնների մաքրումից և մշակոիմից, ինչպես նաև երկրորդային հումքի ստացումից հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 1.3%, մինչև 7,9 մլրդ դրամ, ամսական անկումը`2.1%, մինչև 1,9 մլրդ դրամ: