Երկուշաբթի, 4 Հունիսի 2018 18:09
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս բանկի աջակցությամբ Վանաձորում  «Անուշ» օպերայի կատարումը,

Կոնվերս բանկի աջակցությամբ Վանաձորում  «Անուշ» օպերայի կատարումը,

Արմինֆո. Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Ալ.Սպենդիարյանի անվան Օպերայի և Բալետի թատրոնի  թատերախումբը վանաձորցի երեխաներին է ներկայացրել «Անուշ»  օպերան, որը բեմադրվել է հատուկ դպրոցական տարիքի երեխաների համար: Կոնվերս Բանկի աջակցությամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էին հարյուրավոր երեխաներ՝ այդ թվում հատուկ խնամքի կենտրոնների շահառուներ: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը,

 

«Կոնվերս Բանկում ավանդաբար նշում են Երեխաների միջազգային օրը՝ տարբեր մարզերում բնակվող երեխաների հունիսի մեկին փոքրիկ տոն նվիրելով: Այս անգամ մենք նրանց դասական երաժշտություն ունկնդրելու հնարավորություն ընձեռեցինք: Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումը Վանաձորում պատահական չէր: Ո՞վ ավելի լավ կհասկանա մեծ հայ գրողին, եթե ոչ նրա բնօրրան Լոռիում ծնված ու մեծացած, թումանյանական լեզվի նրբերանգներին տիրապետող  երեխաները»,-ասաց  Կոնվերս Բանկի Մարքեթինգի բաժնի ղեկավար Արեգնազ Հակոբյանը:

 

Նախորդ տարիներին՝ հունիսի մեկի կապակցությամբ, Կոնվերս Բանկը   գլյուկոմետրի թեստ-երիզներ և նվերներ է հանձնել Արզնի 1 առողջարանում հանգստացող, "Մուրացան " հիվանդանոցում բուժվող շաքարային դիաբետով հիվանդ երեխաներին: Իսկ Բանկի աշխատակիցները արյուն են հանձնել Արյունաբանական Կենտրոնում բուժվող երեխաների համար և համալրել Վանաձորի մանկատան 10 սաների անունով բացված ավանդային հաշիվները: Գումարը երեխաները տնօրինելու իրավունք կունենան չափահաս դառնալուց հետո:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս» ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: