Ուրբաթ, 8 Հունիսի 2018 12:14
Ալեքսանդր Ավանեսով

Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով

Սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով

Արմինֆո. Հակաստանի կառավարության նախաձեռնությամբ բնակչության սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը կնվազեցվի 10 դրամով: Այդ մասին հունիսի 8-ին կառավարության նիստում հայտարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյան իր հերթին հանձնարարել է ուսումնասիրել սակագների նվազեցման համար հնարավոր բոլոր տարբերակները ոչ միայն սոցիալապես անապահով խավերի համար, այլ նաև՝ ամբողջ երկրում:

 

Նշենք, որ Հայաստանում մշտապես բարձրացվում է էլեկտրաէներգիայի և գազի բարձր սակագների հարցը, որը բացասական ազդեցություն է ունենում ոչ միայն երկրի քաղաքացիների, այլ նաև՝ տնտեսության վրա: Չնայած 2017 թ. փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագների որոշակի նվազմանը՝ այն շարունակում է բարձր մնալ:

 

Հիշեցնենք, որ 2017 թվականի փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները Հայաստանում նվազել են: Վերջնական սպառողների համար սակագինը նվազել է 1 կՎտ/ժ դիմաց 1,22  դրամով, իսկ բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար` 6,2 դրամով:  Այդպիսով, 2017 թվականի փետրվարի 1-ից 110 կՎ լարմամբ ենթակայաններից էլեկտրաէներգիա ստացող սպառողների համար ցերեկային սակագինը կազմում է 1 Կվտ/ժամի դիմաց  33.48դրամ` գործող 34.7 դրամի փոխարեն, իսկ գիշերային սակագինը հավասար է 29.48 դրամի` գործող 30.7 դրամի փոխարեն: 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմում է 35.98 դրամ/կՎտժ (գործող 37.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,  գիշերային սակագինը` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: 6 (10) կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմում է 41.98 դրամ/կՎտժ (գործող 43.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,. գիշերային սակագինը` 31.98 դրամ/կՎտժ (գործող 33.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: 0,38 կՎ և ցածր լարմամբ սնվող սպառողների (այդ թվում` բնակչության) համար, բացառությամբ 5-րդ կետով սահմանված սպառողների, ցերեկային սակագինը կազմում է 44.98 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,  գիշերային սակագինը` 34.98 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար ցերեկային սակագինը կազմում է 40.0 դրամ/կՎտժ (գործող 46.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն,  գիշերային սակագինը` 30.0 դրամ/կՎտժ (գործող 36.2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: