Ուրբաթ, 8 Հունիսի 2018 17:43
Նաիրա Բադալյան

ՊԵԿ. Հայաստանի խոշոր առևտրային ցանցերը բյուջեյին կվճարեն բոլոր հարկային թերավճարները

ՊԵԿ. Հայաստանի խոշոր առևտրային ցանցերը բյուջեյին կվճարեն բոլոր հարկային թերավճարները

Արմինֆո. Հայաստանի բոլոր խոշորագույն մանրածախ առևտրային ցանցերն անցել են ԱԱՀ-ով աշխատելու եղանակին: Այս մասին, պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին, հունիսի 8-ին հայտարարել է ՀՀ Պետական ​​եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը: Այս տարվա մայիսին խոշոր մանրածախ առևտրով զբաղվողները նախազգուշացրել էին, որ նախկին կառավարության հետ վաղեմի պայմանավորվածություններն այլևս վավեր չեն և կարճ ժամանակում պետք է վերադառնան օրինական հարկային դաշտ:

 

Ըստ Անանյանի, խոշոր սուպերմարկետների կողմից հարկերի վճարումից խուսափելու և ՀԴՄ-ների շահագործման կանոնները խախտելու մասով այսօր չկան իրավական լուծումներ, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է: Այնուամենայնիվ, ՊԵԿ-ն ունի հետևյալ դիրքորոշումը`11-12 խոշոր սուպերմարկետները, որոնք իրականացրել են ապրանքների իրացումը և գյուղատնտեսական չեն եղել, ԱԱՀ-ն շրջանցելու մասով պարտավոր կլինեն վճարել բյուջեին հարկային պարտավորություններով նախկինում չվճարված գումարները:

 

Բացի այդ, ինչպես նշել է ՊԵԿ ղեկավարը, Կոմիտեն մտադիր է պարզել ստվերային տնտեսության չափերը: Տարբեր գնահատականներով, ստվերի ծավալները Հայաստանում կազմում են 22-40%: Տեղական փորձագետներն ու պետական կառույցները գտնում են, որ ստվերը կազմում է 22-25%, իսկ միջազգային կազմակերպությունները հաշվարկել են, որ այն հասել է 40-46% -ի: «Քանի դեռ չկա «ստվերի» գնահատականն ըստ ոլորտների, մենք չենք կարող բացահայտել տնտեսոթւյան հարկման ենթական մասը: Այսպիսով, մեր հիմնական նպատակը «ստվերային տնտեսության» ծավալների հաշվարկն է», - ասել է նա: Միևնույն ժամանակ, ինչպես ընդգծել է Անանյանը, ստվերը ձևավորվում է այնտեղ, որտեղ չկա գործարքների փաստաթղթավորում և բիզնեսի պետական ​​գրանցում: «Մենք պետք է հետևենք, որպեսզի չլինի չգրանցված բիզնես և ապահովենք փաստաթղթեր առկայությունը բոլոր գործարքներում: Ըստ էության, եթե մենք հասնենք այդ նպատակին, կստացվի, որ արդյունավետորեն ենք պայքարում ստվերի դեմ», - ասել է հարկային և մաքսային կոմիտեի ղեկավարը:

 

ՊԵԿ ղեկավարը խոստովանում է, որ ցանցային մանրածախ առևտրի շահույթի ամբողջական փաստաթղթավորմանն անցումը կհանգեցնի որոշ գնաճի: Այնուամենայնիվ, ինչպես նշել է Անանյանը, կառավարությունը դեմ է գնաճի զսպման արհեստական ​​մեխանիզմներին:

 

Այսպիսով, Պետական ​​եկամուտների կոմիտեն, ըստ նրա ղեկավարի, դեմ է արհեստական ​​գնագոյացմանը և կողմ է առողջ մրցակցությանը: «Գնագոյացումը պետք է տեղի ունենա բացառապես շուկայական տնտեսության տրամաբանության շրջանակներում: Ուստի, ՊԵԿ-ը խնդիր չի տեսնում, եթե ԱԱՀ դաշտին անցնելու պայմաններում գյուղատնտեսական ապրանքների, այդ թվում նաև մսի գներն աճեն»,-հայտարարել է Անանյանը: Իսկ դա, նշել է նա, կնշանակի, որ մոտ գտնվող փոքր խանութները կլինեն ավելի մրցունակ: