
Արմինֆո. Հայաստանն առաջատար 10-յակում է դեպի Ռուսաստան ուղևորությունների թվով: Այդ են վկայում «ՏուրՍտատ՚ գործակալության 2018 թվականի առաջին եռամսյակի վերաբերյալ տվյալները: Աղբյուրի համաձայն, դեպի Ռուսաստան ուղևորությունների թվով Հայաստանն զբաղեցրել է 7-րդ տեղը:
2018 թվականի առաջին եռամսյակում Ռուսաստան է այցելել Հայաստանի 122 հազար քաղաքացի, ինչը 7 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ռուսաստանում ներգնա զբոսաշրջությունն այս տարի աճում է Հարավ-արևելյան Ասիայի և Եվրամիության երկրների զբոսաշրջիկների հաշվին: Այս տարվա առաջին երեք ամիսներին Ռուսաստան է այցելել 4,3 մլն օտարերկրյա զբոսաշրջիկ` նախորդ տարվա 24 մլն դիմաց:
