Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 18:47
Նաիրա Բադալյան

Վարդան Արամյանը զգուշացրել է կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի հնարավոր բարձրացման ռիսկերի մասին

Վարդան Արամյանը զգուշացրել է կենսաթոշակների և նվազագույն աշխատավարձի հնարավոր բարձրացման ռիսկերի մասին

Արմինֆո.ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը գտնում է, որ ներկայիս միտումների պահպանման դեպքում բյուջեով ամրագրված ՀՆԱ-ի 4.5% աճին իրատեսական է: Այնուամենայնիվ, ինչպես լրագրողներին ասել է Վարդան Արամյանը, այս փուլում վաղաժամ է խոսել կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին: «Եթե ակնկալվող եկամուտի առումով չկա վստահություն, շատ ռիսկային է դառնում թոշակների բարձրացումը», - ասել է նա:

 

Արամյանի կարծիքով, ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում նվազագույն աշխատավարձը և թոշակները պետք է ավելանան: Սակայն, դրա համար պետք է ճշգրտվեն ներքին եկամուտներով ակնկալիքները սեփական ռեսուրսների հաշվին: «Եթե տեսանելի ապագայում նման եկամուտներ չեն երևում, ապա ապա այդ դեպքում չափազանց ռիսկային է աշխատավարձերի և կենսաթոշակների բարձրացումը», - ասել է նա, հավելելով, որ կառավարությունը չի կարող թոշակները և նվազագույն աշխատավարձը բարձրացնել մեկ տարով:

 

Նշենք, որ նվազագույն աշխատավարձը Հայաստանում կազմում է 55 հազար դրամ է, իսկ միջին կենսաթոշակը`մոտ 41 հազար դրամ, մինչդեռ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 61,3 հազար դրամ: