Արմինֆո. Հայաստանում հանքարդյունաբերության ոչնչացումը հղի է սոցիալ-տնտեսական խնդիրներով: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է, ֆինանսների նախկին նախարար, «Վալլեքս» խմբի ֆինանսական տնօրեն Վարդան Արամյանը, անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր նախագծի կասեցման հնարավոր հետևանքներին: Ըստ Արամյանի, նախքան որևէ որոշում կայացնելը պետք է ամեն ինչ կշռադատել և որոշումներ չընդունել պոպուլիստական հայտարարությունների հիման վրա, ինչը չափազանց վտանգավոր է:
Նա նշել է, որ Թեղուտի նախագծի կասեցումը նույնպես բացասական ազդեցություն ունեցավ երկրի տնտեսության վրա: «Ըստ էության, էկոլոգիական պրոբլեմնը կապված էին բացառապես պոչամբարների հետ, քանի որ Վալեքս խումբը կոմնորոշվում է միջազգային ստանդարտներով և ներքին տնտեսության կանոններով»,-նշել է Արամյանը:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստուգումներ սկսել Հայաստանում շահագործվող հանքարդյունաբերական ձեռնարկություններում: Նա նշել էր, որ վերջին շրջանում բազմաթիվ տեղեկություններ են ստացվում, որ դրանց գործունեությունները չեն համապատասխանում օրենսդրությանը և բնապահպանական չափորոշիչներին: Մայիսի 29-ին մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմեցին վարչապետին, կոչ անելով դադարեցնել Ամուլսարի հանքավայրի շահագործումը, քանի որ դա կարող է հանգեցնել էկոլոգիական նոր աղետի: Ընդ որում, Լիդիան ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշեց, որ արդեն երկրորդ օրն է, որ մոտ 20 մարդ փակել են ճանապարհը դեպի Ամուլսար, դրանով իսկ ավելի քան 1,450 աշխատակիցների զրկելով աշխատելու հնարավորությունից: «Այս սադրանքն ուղղված ոչ միայն ընկերության, այլ նաև երկրի դեմ, քանի որ խոչընդոտում է հանրապետությանն օրական ստանալ մի քանի հարյուր հազար դոլար:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |