Երկուշաբթի, 11 Հունիսի 2018 21:20
Նաիրա Բադալյան

Բյուջետային ծրագրավորումը թույլ կտա գնահատել ֆինանսական կառավարման արդյունավետությունը Հայաստանի պետական հատվածում

Բյուջետային ծրագրավորումը թույլ կտա գնահատել ֆինանսական կառավարման արդյունավետությունը Հայաստանի պետական հատվածում

Արմինֆո.Համաշխարհային բանկի աջակցությամբ  հունիսի 11-12-ը Ծաղկաձորում ընթանում է «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆինանսական ոլորտի մասնագետները երկու օր քննարկելու են պետական  ֆիանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու թեման։ Նիստին մասնակցում է նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի խոսքով`նպատակ ունեն տեղեկություն փոխանակել, վերհանել առկա խնդիրները և առավել արդյունավետ դարձնել աշխատանքը։ Այս մասին տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը,

 

«Յուրաքանչյուր երկիր իր ցուցանիշն ունի պետական ծախսերի կառավարման ոլորտում։ Ներքին հսկողության համակարգերը նույնպես տարբեր են, մենք պետք է ունենանք աուդիտային լավագույն համակարգ,  որին հասնելու համար կատարելագործվել է պետք` կոնկրետ քայլեր ձեռնարկելով։ Համապատասխան օրենսդրական դրույթները բարեփոխվում են, մենք կունենաք կատարելագործված համակարգ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ պետական ծախսերն արդյունավետ կառավարելու համար հարկավոր է ներդնել ծրագրային բյուջետավորում, ունենալ հիմնական ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ. այդպես ընդունված է գործել ամբողջ աշխարհում։

 

Համաշխարհային Բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը հայտնել է, որ ՀԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեկտեղ մշակում է օրենսդրական փաթեթ, որի շնորհիվ կբարձրանա աուդիտորական ընկերությունների գործունեության որակը։

 

«Ֆինանսական գործունեություն ծավալելու համար ներդրողին անհրաժեշտ է հավաստի տեղեկություն, որը կարող են տրամադրել վստահություն ներշնչող աուդիտրական ընկերությունները։ ՀԲ-ն որոշել է այս անգամ Հայաստանում անցկացնել «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» նիստը, քանի որ տեղում փորձի փոխանակումը կօգնի բարձրացնել վստահությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ»,- ասել է Արման Վաթյանը։

 

Ծրագրավորած բյուջետավորման ինտիտուտը մեր երկրում կներդրվի 2019 թվականից: Այն հնարավորություն կտա գնահատել պետական ծախսերի կառավարումը բոլոր գերատեսչություններում։ Նիստին մասնակցում են նաև ՌԴ գլխավոր գանձապետ Ռոման Արտյուխինը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, միջազգային փորձագետներ:-

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
02.07.2020
RUB6.880.09
USD483.360.84
EUR545.474.71
GBP604.976.89
CAD355.650.10
JPY44.990.12
CNY68.500.26
CHF512.313.27



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000