Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018 11:05
Ալեքսանդր Ավանեսով

Կառավարությունը պետական տուրքի այլ տոկոսադրույքներ սահմանելու իրավունք կստանա

Կառավարությունը պետական տուրքի այլ տոկոսադրույքներ սահմանելու իրավունք կստանա

Արմինֆո.Կառավարությունը պետական տուրքի այլ տոկոսադրույքներ սահմանելու իրավունք կստանա: Հունիսի 13-ին ԱԺ նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ուղղումներ են կատարվել «Պետական տուրքի մասին՚ օրենքում:

 

Ներկայացնելով ուղղումների նախագիծը` փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ընդգծել է, որ փաստաթուղթը վերաբերում է օտարերկրյա այն քաղաքացիներին, որոնց համար Հայաստանի կառավարությունը փոխադարձության հիմունքով կարող է սահմանել այլ տոկոսադրույքներ, որոնք չեն գերազանցում գործող օրենքում արձանագրված առավելագույն տոկոսադրույքը: Նախարարի ասելով, դրանով իսկ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն ինչպես արտասահմանում երկրի քաաղքացիների, այնպես էլ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների վիճակի թեթևացման համար: