Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018 11:38

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա

Նիկոլ Փաշինյան. Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա

Արմինֆո. Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների մեծ պահանջարկ կա: «Մեր երկրում այդ ոլորտում շուրջ 4000 թափուր աշխատատեղ կա՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հունիսի 12-ին պատասխանելով  ինտերնետի օգտատերերի  և լրագրողների հարցերին:

 

Վարչապետը նաև նշել է, որ նախատեսվում է ներդնել «ներդրողի մեկ պատուհանի՚ մոդել: «Այլ խոսքով` կլինի գրասենյակ, ուր կարող է դիմել օտարերկրյա ներդրողը և ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը ընկերության գրանցման վերաբերյալ՚, - նշել է Փաշինյանը: