Չորեքշաբթի, 13 Հունիսի 2018 12:24

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

ՎՏԲ-Հայաստան Բանկը բացել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին

Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոսկովյան 35 հասցեում գտնվող նոր գլխամասային գրասենյակի տարածքում (Մոսկովյան և Սպենդիարյան փողոցների խաչմերուկում) բացվել է հերթական շուրջօրյա ինքնասպասարկման գոտին:

24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին հագեցած է. 

  • վճարային տերմինալով, որը թույլ է տալիս ինքնուրույն իրականացնել վճարումներ հօգուտ ավելի քան 200 կապի օպերատորների և  տարբեր ծառայությունների մատակարարների, այդ թվում՝ կատարել կոմունալ ծառայությունների, ինտերնետ կապի, հեռուստատեսության բաժանորդային վճարումները, մարել վարկային պարտավորությունները, համալրել բանկային/քարտային հաշիվները և ավանդները, վճարել ապահովագրավճարները, իրականացնել պետական, էլեկտրոնային ստորագրության ակտիվացման, նույնականացման քարտերի վճարումները և այլն:
  • ինչպես ընդունման, այնպես էլ կանխիկացման ֆունկցիայով հագեցած բանկոմատով: Քարտին/քարտային հաշվին կանխիկի համալրում կատարելու դեպքում բանկոմատը հնարավորություն է տալիս մեկ գործարքի ընթացքում մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թե հատ-հատ, այլ փաթեթով), ընդ որում՝ տարբեր արժեքների, ինչը դարձնում է  համալրման գործընթացը ավելի հարմար և արագ: Բացի այդ, բանկոմատի միջոցով հնարավոր է իրականացնել փոխանցումներ ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի, այնպես այլ հայկական և արտասահմանյան բանկերի քարտին, և փոխանցումը հաշված րոպեների ընթացքում հասանելի կլինի ստացողին: Բանկոմատը հագեցած է նաև կոմունալ վճարումների անկանխիկ վճարման, PIN-կոդի փոխարինման ֆունկցիաներով և այլն: 

Այսպիսով, ՎՏԲ-Հայաստան Բանկի 24/7 ռեժիմում գործող ինքնասպասարկման գոտին  հնարավորություն է ընձեռում ցանկացած ժամանակ, անկախ Բանկի աշխատանքային ռեժիմից, օգտվել բանկային առավել պահանջված ծառայություններից: Ընդ որում, գործարքների հիմնական մասը իրականացվում է օնլայն ռեժիմով, ինչը նույնպես մեծացնում է հաճախորդների սպասարկման հարմարավետությունը բանկային ծառայություններից օգտվելիս:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
26.05.2020
RUB6.810.05
USD483.820.82
EUR530.413.84
GBP595.637.09
CAD348.422.70
JPY44.940.10
CNY67.870.03
CHF499.712.54



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000