
Արմինֆո.Հայաստանի կառավարությունը լրջորեն զբաղվում է ավիատոմսերի բարձր գների հարցով: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հունիսի 12-ին պատասխանելով ինտերնետի օգտատերերի և լրագրողների հարցերին:
Վարչապետը նաև նշել է, որ ավիատոմսերի բարձր գներն, անկասկած, խանգարում են զբոսաշրջության զարգացմանը: Նա նշել է, որ կառավարության անդամները հանդիպումներ են անցկացրել ինչպես ավիաընկերությունների ներկայացուցիչների, այնպես էլ օդանավակայանի աշխատակիցների հետ: «Ուզում եմ նշել, որ մենք տեղեկություններ ունենք այն մասին, որ կան ավիատոմսերի արհեստական թանկացման սխեմաներ: Այժմ կարող եմ ասել այսքանը: Սակայն ցանկանում եմ, նշել, որ մենք լրջորեն զբաղվում ենք այդ հարցով և փորձում ենք գտնել լուծումներ՚, - հավաստիացրել է վարչապետը: