
Արմինֆո. Արդեն կա որոշում ժամկետանց բանկային վարկերի գծով տուգանքներն ու տույժերը զրոյացնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` հունիսի 12-ին պատասխանելով ինտերնետի օգտատերերի և լրագրողների հարցերին:
Նա հայտարարել է, որ կառավարությունն այդ հարցի շուրջ պայմանավորվածության է հասել բանկերի հետ: Արդյունքում` վարկառու անձի և բանկի հարաբերությունները կվերադառնան զրոյական մակարդակի: «Ինչից հետո, մենք կսկսենք վարկային պատմությունների մաքրման գործընթաց, և առաջին փուլում կմաքրենք նրանց պատմությունները, ովքեր ամենից շատ «պոչեր՚ ունեն, որպեսզի այդ մարդիկ կարողանան վերցնել նոր վարկեր: Այնուհետև այդպիսի մարդկանց շրջանակը կընդլայնվի՚, - հավաստիացրել է Փաշինյանը:
RUB | 4.91 | 0.03 |
USD | 377.67 | 0.73 |
EUR | 448.14 | 1.24 |
GBP | 515.52 | 2.24 |
CAD | 277.37 | 0.57 |
JPY | 24.60 | 0.03 |
CNY | 54.70 | 0.03 |
CHF | 490.61 | 0.76 |

