Արմինֆո. Հատուկ ֆուտբոլասերների համար ԱյԴի Բանկը Երևանի Անգլիական այգում (Իտալիայի փողոց, Սունդուկյանի թատրոնի հարևանությամբ) կազմակերպելու է բացօթյա FanZone, որտեղ բոլոր ցանկացողները հունիսի 14-ից հուլիսի 15-ը կկարողանան դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը։ Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, խաղերի ամբողջ ընթացքում Բանկի և գործընկերների կողմից կազմակերպվելու են հետաքրքիր խաղարկություններ։
«Ռեբրենդինգից հետո պատրաստվում ենք հետաքրքիր նախաձեռնություններով ներկայանալ հանրությանը և արդեն սկսել ենք այդ գործընթացը։ Բանկը չի սահմանափակվելու միայն բանկային պրոդուկտների առաջարկների ներկայացմամբ: Մենք երիտասարդ Բանկ ենք և ցանկանում ենք ակտիվ մասնակցություն ունենալ նաև հանրային նշանակություն ունեցող նախաձեռնություններում։ Աշխարհում ընդունված է կազմակերպել տարատեսակ FanZone–ներ և, կարծում ենք, որ Հայաստանում այդ ավանդույթը նույնպես պետք է որդեգրվի և զարգանա։
Փորձել ենք կազմակերպել շատ հարմար, բացօթյա միջավայր, տարատեսակ տաղավարներ, մեծ բարձրորակ LED էկրան տեղադրել, որով անգամ ցերեկային խաղերը հարմար կլինի դիտել։ Ֆուտբոլային տոնը IDBank-յան կերպով ենք փորձել ներկայացնել և միավորել այգու հաճելի միջավայրը ֆուտբոլային տրամադրության հետ, իսկ խաղերի ընթացքում էլ հետաքրքիր անականկալներով ենք հանդես գալու։ Ինքս պատրաստվում եմ մտերիմներիս հետ համարյա ամեն օր այցելել խաղերի դիտմանը և բոլորին հրավիրում մեզ միանալու»,- նշել է ԱյԴի Բանկի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը:
FanZone-ի մուտքը ազատ է բոլոր ցանկացողների համար։ Տեղերը սահամանափակ են, հարկավոր է խաղից առաջ մոտենալ այգու տարածք, որպեսզի հասցնել զբաղեցնել տեղերը։ Խաղերի հեռարձակումների ժամերին, առաջարկվող անակնկալների և սպասվող առաջարկներին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական Facebook-յան էջում։
Նշենք, որ Անելիք Բանկը 2018 թվականի մայիսի 30-ին հայտարարեց իր ռեբրենդինգի մասին, որի արդյունքում բանկի նոր անվանումն է`ԱյԴիԲանկ: Անելիք Բանկը հայկական շուկայում գործում է 1996 թվականի հոկտեմբերից: 2016 թվականի նոյեմբերին իրականացված լրացուցիչ թողարկմից հետո Բանկի բաժնետերերի կազմը փոխվեց, միացավ կիպրոսյան FISTOCO LTD ընկերությունը, 59.68% բաժնեմասով, ինչը նվազեցրել նախկին բաժնետերերի մասնաբաժինը, դեմս Լիբանանյան ԿրեդիտԲանկ S.A.L ի, 100%-ից մինչև 40.32%: Բանկն ունի 14 մասնաճյուղ, որից 8-ը մայրաքաղաքում: