
Արմինֆո.Արդշինբանկը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձանց օգտվել նվազող սահմանաչափով վարկային գծի շրջանակներում վերաֆինանսավորման պայմաններից: Տեղափոխելով առանց գրավ բոլոր վարկերը Արդշինբանկ` հաճախորդները կսպասարկվեն առավել բարենպաստ պայմաններով: Հայտերը կնդունվեն առանց եկամուտները հաստատող փաստաթղթերի, իսկ որոշումը կկայացվի տեղում:
Նվազող սահմանաչափով վարկային գիծը յուրաքանչյուր ամիս նվազեցվում է ամսական հավասարաչափ գումարի չափով, որի արդյունքում վարկառուն հնարավորություն է ստանում կանոնավոր մարել և թեթևացնել ամսական վարկային պարտավորությունները: Արդշինբանկի նվազող վարկային գծի առավելություններից է 0% անվանական տոկոսադրույքը, աշխատավարձի մինչև 14-ապատիկ չափով գումար ստանալու և մինչև 70 ամիս ժամկետով վարկը մարելու հնարավորությունը: Բանկը գանձում է ամսական սպասարկման վարձ վարկային գծի պայմանագրային գումարի 1%-ի չափով:
Նվազող սահմանաչափով վարկային գծի պայմանների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այցելելով https://goo.gl/FG2mBH կամ զանգահարելով (012) 22 22 22 հեռախոսահամարին:
RUB | 4.89 | 0.02 |
USD | 377.88 | -0.09 |
EUR | 450.06 | 1.86 |
GBP | 516.34 | 2.15 |
CAD | 278.65 | 1.75 |
JPY | 24.36 | 0.24 |
CNY | 54.67 | 0.09 |
CHF | 493.38 | 4.10 |

