Ուրբաթ, 15 Հունիսի 2018 17:35
Մարիաննա Մկրտչյան

Ռոսսելխոզնադզորն արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի  կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը

Ռոսսելխոզնադզորն արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի  կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը

Արմինֆո. Ռոսսելխոզնադզորն արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի  կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: Այդ մասին հայտնում է Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը:

 

«Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը տեղեկացնում է, որ մարդկանց ու կենդանիների կյանքի համար հատկապես վտանգավոր հիվանդությունների ներթափանցումից Ռուսաստանի Դաշնության տարածքը պաշտպանելու նպատակով՝ Ռոսսելխոզնադզորը հունիսի 14-ից արգելում է Հայաստանից Ռուսաստան բոլոր տեսակի կենդանիների, թռչունների, սողունների ներկրումը: Բացառություն են կազմում անձնական օգտագործման նպատակով տերերի կողմից շների, կատուների, կզաքիսների, ինչպե նաև դեղձանիկի և թութակների՝ 2 գլխից ոչ ավելի քանակությամբ ներկրումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: