Արմինֆո. Հայաստանի կառավարությունը մտադիր է բոլոր պետական ոչ առևտրային կազմակերպությունների (ՊՈԱԿ) հաշիվներն առևտրային բանկերից փոխանցել գանձապետարան:
Ըստ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի, այն բանից հետո,երբ 2017 թվականի դեկտեմբերին կառավարության որոշակի փոփոխություններ կատարեց «Բյուջետային համակարգի մասին» և մի շարք հարակից օրենքներում, անհրաժեշտություն առաջացավ վերանայել այդ նորմը, որպեսզի հնարավորություն լինի սպասարկել ՊՈԱԿ հաշիվները (հրամայական կարգով), իինչպես նաև պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների և հիմնադրամների հաշիվները (հայեցողական կարգով):
Օրինագծին արձագանքեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ով հայտարարեց, որ մտահոգված է նախագծից, առաջարկեց, որ այն հետաձգվի առնվազն վեց ամսով: Բացի այդ, նա հայտարարեց, որ միջազգային փառատոնների կազմակերպիչները հրաժարվում են վճարումները կատարել գանձապետարանին`հոնորարների և ելույթների դիմաց վճարների համար, ցանկանալով աշխատել բացառապես առևտրային բանկերի հետ, որպեսզի չշփվեն բյուրոկրատական քաշքշուկներին:
Ջանջուղազյանը համաձայնեց, որ հնարավոր է, որ ՊՈԱԿ-ներին դժվար կլինի աշխատել, քանի որ ամեն անգամ, նույնիսկ փոքր գումարների գնումների դեպքում ստիպված կլինեն ձեռք բերել Պետական գանձապետարանի թույլտվությունը: Ինչպես պարզաբանել է ֆինանսների նախարարը, այս տարի ՊՈԱԿ հաշիվները կփոխանցվեն գանձապետարանին, իսկ 2019-ի հունվարի 1-ից նրանց նկատմամբ կլինի վերահսկման մեխանիզմ: Իսկ դա նշանակում է, որ բոլոր պետական կառույցները պարտավոր կլինեն գնումների մասին պայմանագրերն ամրագրել էլեկտրոնային համակարգում: Բացի այդ, վճարումների կատարման ընթացքում, որոնք չեն համապատասխանի փաստաթղթի ծախսային հոդվածներին, համակարգը չի ընդունի կատարման վճարման հանձնարարականները: Սա, ասել է նա, զսպիչ մեխանիզմ կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր այսօր ծախսերի հոդվածն օգտագործում են ոչ ըստ նշանակության, օրինակ, գումարն աշխատավարձի ֆոնդից ուղղելով վերանորոգման աշխատանքներին: