Արմինֆո. Բարեգործությունը Հայաստանում վերածվել է առանձին մենաշնորայնացված տնտեսական ոլորտի, որի շրջանակներում գործունեությունն իրականացվում է բացառապես համաձայնությամբ: Հունիսի 19-ին «Նոյյան Տապան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարել է Ձեռներեցների կոնֆեդերացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:
Նա նշել է, որ Հայաստանում բարեգործության 95%-ը բաժին է ընկնում Գագիկ Ծառուկյանին: «Թող բարեգործություն կատարի, բայց թող չմոռանա նաև հարկերի վճարման մասին», - ասել է Տ. Հովհաննիսյանը: Այս իմաստով նա դժգոհել է Գ.Ծառուկյանի հայտարարությունից, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի ընդունման հարցում խորհրդակցել իր կուսակցության հետ: Հովհաննիսյանն ընդգծել է, որ ՀՀ նոր օրենքը պետք է հստակ պարզաբանի, թե ուր է տանում բարեգործությունը`ժողովրդի կյանքը բարելավելուն, թե ընդհակառակը, հանգեցնում աղքատության:
Օրենքը, Կոնֆեդերացիայի նախագահի կարծիքով, պետք է լինի կոշտ և պահանջի թափանցիկություն: «Ծառուկյանն այլևս չի կարող առանց բարեգործության, ինչը թույլ է տալիս նրան թաքցնել հարկերը և մարդկանց փող տալ փողոցներում, ովքեր այնուհետև նրան դարձնում են կուլտային անձ, ստանալով ընտրաձայներ: Թող սկսի վճարել հարկերը, որից հետո կտեսնենք, թե ում է պետք նրա բարեգործությունը, ով կխնդրի դա», - ասել է նա:
Տ.Հովհաննիսյանը պատրաստակամություն է հայտնել աջակցել կառավարությանը «Բարեգործության մասին» օրենքի ընդունման հարցում: «Ինձ դուր է գալիս իրադարձությունների զարգացումը Հայաստանում: Բայց ես Նիկոլ Փաշինյանի անձը կուլտի չեմ վերածում, ես կշարունակեմ պայքարել հարկային մարմինների և մյուս գերատեսչությունների հետ, երկրում հեղափոխական փոփոխությունների իրականացման համար: Մենք պետք է հեղափոխությունը հասցնենք ավարտրտին», - եզրափակել է նա: