Արմինֆո.Արդշինբանկը և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարում են, որ քարտապանների առավել հարմարավետ սպասարկումն ապահովելու նպատակով սույն թվականի հունիսի 20-ից Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկերի բանկոմատներից կանխիկացման գործարքների դիմաց կգանձվի քարտապանի բանկի կողմից իր բանկոմատներում կանխիկացման դիմաց սահմանված սակագինը:
Ներկայումս Արդշինբանկի բանկոմատների ցանցը ներառում է ArCa, VISA, MIR և MasterCard վճարային քարտեր սպասարկող 154 բանկոմատ. Երևան քաղաքում՝ 84, ՀՀ մարզերում` 67, ԼՂՀ-ում` 3:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների ցանցը ներառում է ArCa, VISA, MIR, AMEX և MasterCard վճարային քարտեր սպասարկող 178 բանկոմատ. Երևան քաղաքում՝ 84, ՀՀ մարզերում` 94:
Արդշինբանկի և Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի բանկոմատների ցանցին ծանոթանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումներով՝ https://goo.gl/UmBPqF, https://goo.gl/nGWiz2:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |