Չորեքշաբթի, 20 Հունիսի 2018 18:19
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները

Կոնվերս Բանկը էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները

Արմինֆո. Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, էապես բարելավել է ավտովարկավորման պայմանները՝ դրանք դարձնելով առավել շահավետ: Այդ մասին ասվում է Բանկի պաշտոնական հաղորդագրությունում:

 

«Ակցիայի շրջանակներում Կոնվերս Բանկը բավականին պարզեցրել է  վարկավորման ընթացքը՝ ավտովարկավորումը հասանելի դարձնելով առավել մեծ թվով հաճախորդների: Մասնավորապես, Բանկը հաճախորդներին է առաջարկում մինչև  84 ամիս ժամկետով դրամային վարկեր (տարեկան տոկոսադրույքը՝ սկսած 11%-ից)՝  0-10 տոկոս կանխավճարով: Վարկավորման առավելագույն գումարը 12 մլն ՀՀ դրամն է: Ակցիայի շրջանակներում գրավադրվող գույքի ապահովագրություն չի պահանջվում,  իսկ համապատասխան որոշում կայացվում է մեկ օրում»,-ասել են Բանկում:

 

Նշվել է նաև, որ առանջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման նպատակով վարկավորման համար տրանսպորտային միջոցի գնահատում ևս չի պահանջվում: Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոմեքենա իրացնող ընկերությունների կողմից ներկայացված գինը: Ակցիայի վերջնաժամկետը օգտոստոսի 31-ն է: Մանրամասները՝ https://conversebank.am/hy/actionmobil/ հղմամբ:

 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության, Հայաստանի Բանկերի Ֆինանսական Ռենկինգի, 31.03.2018թ. դրությամբ, Կոնվերս բանկը մանրածախ վարկավորման ծավալով գտնվում է առաջատար հնգյակում`73.8 մլրդ դրամ ($ 153.8 մլն), տարեկան աճը`34,4%: Բանկի ընդհանուր վարկային պորտֆելում մանրածախ վարկավորման մասնաբաժինը գերազանցում է 45% -ը, իսկ շուկայում Բանկի մասնաբաժինը կազմել է 9%: 2018 թվականի առաջին եռամսյակը Կոնվերս Բանկը եզրափակել է 1.01 մլրդ դրամ ($ 2.1 մլն) զուտ շահույթով, տարեկան աճը`2,6 անգամ: Բանկի հիփոթեքային պորտֆելով և վարկային քարտերի վրա եղած միջոցներով գտնվում է առաջատարների եռյակում:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ


Արտ. փոխարժեքները
07.07.2020
RUB6.72-0.02
USD485.120.77
EUR546.92-0.15
GBP605.43-0.06
CAD357.42-0.06
JPY45.040.00
CNY69.000.46
CHF513.74-0.60



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000