Հինգշաբթի, 21 Հունիսի 2018 12:14
Ալեքսանդր Ավանեսով

Բարեգործական ծրագրերի դասալարգման հարցով այժմ կզբաղվի Հայաստանի կառավարությունը

Բարեգործական ծրագրերի դասալարգման հարցով այժմ կզբաղվի Հայաստանի կառավարությունը

Արմինֆո. Բարեգործական ծրագրերի դասալարգման հարցով այժմ կզբաղվի Հայաստանի կառավարությունը: «Բարեգործության մասին» Օրենքի փոփոխությունները հունիսի 21-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել են ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում:

 

Ըստ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանի, նախքան փաստաթղթի ընդունումն այդ հարցով զբաղվում էր բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողոը: Բայց այդ կառույցը, ըստ փոխնախարարի, չի կարելի համարել պետական ​​մարմին: Այժմ այդ իրավունքը տրվելու է կառավարությանը, որը կստեղծի մարմին, որը կոչված է զբաղվել բարեգործության հարցերով: Այսպիսով, կառավարությունը կստանձնի բարեգործություն հասկացության սահմանման պարտավորությունը, որպեսզի նվազեցվեն արտոնությունների, պարգևների, խրախուսանքների և հարկային արտոնությունների ստացման հնարավորությունները: «Եթե բարեգործությամբ զբաղվող կազմակերպությունը չի ցանկանում օգտագործել բարեգործական գործունեությամբ նախատեսված արտոնություններից, ապա ոչ ոք չի կարող դրան խոչընդոտել»,- ասել է փոխնախարարը, ավելացնելով, միևնույն ժամանակ, որ ներկայացված փաստաթուղթը չի կրճատում կամ ընդլայնում շահառուների շրջանակը:

 

«Բարեգործություն հասկացության սկզբունքները մնացել է նույնը: Օրենքը չի սահմանափակում բարեգործության իրականացումը: Օրենքն ասում է, հարգելի բարերար, եթե դու, կատարելով բարեգործություն, հույսդ դնում ես մեկ այլ բանի վրա, օրինակ, ստանալ ՀՀ նախագահից տիտղոս, հարկային արտոնություններ և այլն, պետությունը քեզ կաջակցի, դիմեք մեզ և մենք կտեսնենք, թե արդյոք այդ ծրագիրը բարեգործական է, թե ոչ», - հայտարարել է Արթուր Հովհաննիսյանը: