Արմինֆո. Հունիսի 26-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է Rafting.am ծրագիրը, որի շնորհիվ Հայաստանի բնակիչները և զբոսաշրջիկները, ովքեր նախընտրում են հանգստի էքատրեմալ տեսակները, կարող են զբաղվել ռաֆթինգով (Rafting-6-, 4 և 2 տեղանի փչովի նավակներով լեռնային գետերով սպորտային թիավարություն (rafts) - խմբ.) Լոռու մարզի Դեբեդ գետի վրա: Այս մասին հունիսի 21-ի ասուլիսում հայտարարել է ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:
Rafting.am ծրագիրն իրականացվում է «Գյուղական զբոսաշրջության համալիր զարգացման» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրով (ՄԱԶԾ): Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $ 3 մլն. Rafting.am ծրագիրը, ըստ Մ. Ապրեսյանի, իրականացվում է «Երիտասարդ կանանց ասոցիացիայի» (AYWA) հետ համատեղ, տարածքային կառավարման և զարգացման նախարարության և տնտեսական և ներդրումների զարգացման նախարարության աջակցությամբ:
AYWA նախագահ Լիլիթ Ասատրյանը նշեl 1, որ տարվա ընթացքում իրականացվել են ծրագրի մշակման և պատրաստման աշխատանքները: Նա ընդգծել է, որ ծրագրի եկամուտները կօգտագործվեն երիտասարդ կանանց և ընտանիքների կենսամակարդակի բարելավման խնդիրների լուծմանը:
Խոսելով տուրի արժեքի մասին, Լ. Ասատրյանը նշել է, որ արդեն պատրաստ են ճանապարհորդական փաթեթները, ինչպես մեկօրյա, այնպես էլ բազմօրյա, որոնք ներառում են կացարանը և սնունդը: «Մեկօրյա շրջագայություն ընտրելու դեպքում, որը կտևի մեկից մեկուկես ժամ, Հաղպատ գյուղից մինչև Նեղոց գյուղ, արժեքը կկազմի 12 հազար դրամ», - ասել է նա: Բացի այդ, ծրագրի շրջանակներում քննարկումներ են ընթանում զբոսաշրջային ընկերությունների հետ, ռաֆթինգ տուրերն զբոսաշրջիկների փաթեթների մեջ ներառելու համար: Ծրագրի զարգացման նպատակով համագործակցություն է հաստատվել Վրաստանի Rafting ասոցիացիայի հետ, որտեղ այն վաղուց արդեն հայտնի է զբոսաշրջիկներին և բավականաչափ զարգացած է: «Մենք արդեն համաձայնություն ունենք վրաց գործընկերների հետ`համատեղ միջոցառումների անցկացման մասին: Բացի դրանից, Հայաստանի ռաֆթինգի թիմը պատրաստվում է դիմել` տարածաշրջանային և միջազգային միջոցառումներին մասնակցելու համար», - ավելացրել է Լ. Ասատրյանը:
Հիշեցնենք, որ հունիսի 27-ից Դեբեդ գետի վրա բոլորի համար մեկնարկում են ամենօրյա ռաֆթինգ-տուրերը: Նորություններին կարելի է հետևեք Facebook- ի պաշտոնական էջում, https://www.facebook.com/rafting.am/ կայքում:
Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանը հայ և օտարերկրյա փորձագետներն ուսումնասիրել են ռաֆթինգի պայմանները և հնարավորությունները Դեբեդ գետի վրա, գալով եզրակացության, որ 6 բալանոց սանդղակ ունեցող գետը ռաֆթինգի համար ունի բարդության բարենպաստ աստիճան (4+):