
Արմինֆո.Արդշինբանկի MasterCard Մեղու քարտի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 900,000 դրամ վերականգնվող վարկային գիծ 24 ամիս մարման ժամկետով: 6 ամսվա ընթացքում վարկը մարելու դեպքում վարկառուն կսպասարկվի 0% արդյունավետ տոկոսադրույքով:
Մեղու քարտը նախատեսված է ծրագրի գործընկերներից անկանխիկ գնումներ և վճարումներ կատարելու համար: Միևնույն պայմանագրի շրջանակներում վարկառուն հնարավորություն կունենա իրականացնել ապառիկ գնումներ ավելի քան 70 առևտրի և սպասարկման կետերում, այդ թվում՝ բազմատեսակ տեխնիկայի, շինանյութի, կահույքի, հագուստի և սննդի խանութներում, ինչպես նաև բժշկական կենտրոններում, գեղեցկության սրահներում, ռեստորաններում, հյուրանոցներում և բենզալցակայաններում:
Մեղու քարտ ստանալու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ: Քարտի տրամադրումը և վարկի ձևակերպումը անվճար է: Վարկային հայտի վերաբերյալ որոշումը կայացվում է տեղում:
Մեղու քարտի պայմաններին մանրամասն ծանոթանալու համար խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/Sr5xdu կամ www.meghucard.am:
RUB | 4.87 | 0.01 |
USD | 379.21 | 0.32 |
EUR | 444.85 | 4.43 |
GBP | 511.21 | 3.16 |
CAD | 274.29 | 1.45 |
JPY | 24.03 | 0.04 |
CNY | 54.49 | 0.08 |
CHF | 480.62 | 6.30 |

