Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 12:08
Նաիրա Բադալյան

Նիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկ

Նիկոլ Փաշինյան. Որոշ դեպքերում, տուգանքների և տույժերի վերացումից հետո, վարկառուները կկարողանան վերցնել նոր վարկ

Արմինֆո. Փոփոխությունները Հայաստանի հարկային օրենսգրքում են նախաձեռնվել են նրանով, որպեսզի բանկերը դուրս գրեն ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները և կողմերի հետ հարաբերությունները վերադառնան նախկին վիճակին: Այս մասին, նախօրեին պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

Ըստ նրա, նախկին հարկային օրենսգրքի պայմաններում, եթե վարկային կազմակերպությունը դուրս են գրում չմարված պարտքերը, դա բանկի համար կհամարվեն եկամուտ և հարկային պարտավորությունների կատարում: «Այժմ մենք փոխել ենք օրենքը, որպեսզի բանկերի մոտ չառաջանան հարկային պարտավորություններ, որպեսզի նրանք շահագրգռված լինեն տույժերի և տուգանքների զրոյացման հարցում», - ասել է վարչապետը` հավելելով, որ «կառավարությունը և խորհրդարանը կատարել են իրենց  քայլը, և այժմ խոսքը բանկերինն է»:

 

Ըստ Փաշինյանի, որոշ դեպքերում, եթե վարկառուների մնացորդային պարտավորությունները փոքր են, նրանց վարկային պատմությունները կմաքրվեն, և նրանք հնարավորություն կունենան վերցնելու նոր վարկ: «Ես հասկանում եմ, որ սա  ամբողջական լուծում չէ, բայց սա իրավիճակի թեթևացման քայլ է: Ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց մենք չենք կարող հաշվի չառնել բանկային համակարգի կայունության հարցը, մենք հավասարակշռված ձևով լուծենք խնդիրը», - ասել է վարչապետը: