Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 13:13
Ալեքսանդր Ավանեսով

2018 թ. գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կօգտվի 2100 շահառու

2018 թ. գյուղվարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրից կօգտվի 2100 շահառու

Արմինֆո.«Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագրի շրջանակում օպերատիվ տվյալներով 2017 թվականի սեպտեմբերի 14-ից մինչև 2018 թվականի մայիսի 1-ը տրամադրվել է 3000 միավոր վարկ 13.5 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

Աղբյուրի համաձայն, միայն 2018 թվականի հունվարի 1-ից մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում օպերատիվ տվյալներով տրամադրվել է 2087 միավոր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկ, 9.3 մլրդ դրամ գումարի չափով: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.5 մլն դրամ: Գյուղատնտեսական վարկեր ստանալու նպատակով Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողից հնարավոր շահառուների համար իրականցվել է 400 ծրագրային դասընթաց, որոնց մասնակցել է շուրջ 10.300 ֆիզիկական և իրավա-բանական անձ, այդ թվում` կոոպերատիվներ,  հավաստագրվել է շուրջ 9.800 տնտեսավարող:

 

2018 թվականին ծրագրի շրջանակներում նախատեսված է տրամադրել 9.4 մլրդ դրամի վարկեր` թվով շուրջ 2100 շահառուների: Նոր ծրագրով վերանայվել են վարկերի տրամադրման պայմանները: Վարկերը տրամադրվում են 3-10 մլն դրամ գումարի սահմաններում մինչև 5 տարի մարման ժամկետով` ելնելով ներդրումների ուղղվածությունից: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և գյուղատնտեսական կոոպերատիվների համար վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը կիրականացվի այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տնտեսավարողներին տրամադրվեն 3 %, իսկ մնացած համայնքների համար 5 % տոկոսադրույքով: Վարկի տրամադրման նախապայման է համարվում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից ուսուցման արդյունքում տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը:

 

Ծրագրի մեկնարկից առաջ եռակողմ հուշագրեր են ստորագրվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, ՀՀ կառավարության աշխատա¬կազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի և մի շարք ֆինանսակաան կազմակերպությունների՝ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿե ՓԲԸ-ի, «ՔԱՐԴ Ագրո-Կրեդիտ ՈՒՎԿե ՓԲԸ-ի, «ՖԱՐՄ Կրեդիտ Արմենիա» ՈՒՎԿ ԱԿ-ի, «Հայաստանի Զարգացման և Ներդրումների Կորպորացիա» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «ԿԱՄՈՒՐՋե ՈՒՎԿ ՓԲԸ-ի, «Կոնվերսբանկե ՓԲԸ-ի միջև: