Երեքշաբթի, 26 Հունիսի 2018 17:02
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Հայաստանին սպառնում է հարկերի բարձրացում, եթե անցում չկատարվի կենսաթոշակային կուտակային համակարգին

Փորձագետ. Հայաստանին սպառնում է հարկերի բարձրացում, եթե անցում չկատարվի կենսաթոշակային կուտակային համակարգին

Արմինֆո.Եթե ​​անցում չկատարվի կուտակային կենսաթոշակային համակարգին, ապա Հայաստանում կբարձրանա պետական ​​բյուջեի բեռնվազծությունը, ինչը հետագայում կարող է նպաստել հարկերի բարձրացմանը: Այս մասին հունիսի 26-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Այլընտրանք» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:

 

«Հասարակությունը պետք է հստակ պատկերացնի հետևանքների մասին, եթե չլինի անցում կուտակային կենսաթոշակային համակարգին: Բոլորը գիտեն, որ մենք ծերացող ազգ ենք, երիտասարդների միգրացիայի պատճառով: Երկրում թոշակային տարիքի մարդիկ ավելի շատ են, քան երիտասարդները, ուստի թոշակների վճարման բեռը մեծանում է», - ասել է նա: Տնտեսագետը բացատրել է, որ այդ դեպքում պետությունը ստիպված կլինի շարունակել հարկերի բարձրացումը, ինչն էլ ավելի կխորացնի իրավիճակը երկրում և կմեծացնի միգրանտների հոսքը:

 

Այս առումով, նա բերել է Չիլիի օրինակը, որտեղ կենսաթոշակային համակարգի ներդրումը լուիծեց մի շարք լուրջ խնդիրներ, թեև, ի սկզբանե, հասարակությունը թերահավատորեն էր տրամադրված: Չնայած Չիլին ամենաաղքատ պետությունն էր Լատինական Ամերիկայում, սակայն, չիլիական մոդելը կիրառեցին շուրջ 80 երկրներ, այդ թվում նաև զարգացած երկրները, ինչպիսիք են ԱՄՆ, Ճապոնիան և այլն: Առաջին 5-10 տարիների ընթացքում համակարգը տվեց իր արդյունքները, կրկնապատկվեցին թե խնայողությունները, թե պետական ​​եկամուտները, որից պետությունը վճարում է  կենսաթոշակները և լուծում մի շարք սոցիալական խնդիրներ: «Մենք չենք կարողանա զարգացնել տնտեսությունը, եթե սոցիալական հարցերը չլուծվեն: ՀՆԱ-ի աճը չի կարող դասվել եկամուտներից բարձր, որը տնտեսական զարգացման և ներդրումների հոսքերի հիմքն է», - ընդգծել է նա:

 

Միևնույն ժամանակ, տնտեսագետը նշում է, որ փոփոխություններին հակառակողները զբաղվում են մանիպուլյացիաներով: «Դրանք նույն մարդիկն են, որոնք 90-ականներին ոչնչացրեցին Հայաստանի տնտեսությունը: Արտահայտելով իրենց անձնական տեսակետները, նրանք պնդում են, որ այս համակարգն այնքան վատն է, որ 45 տարիների ընթացքում, որտեղից են նրանք վերցնում այդ թիվը, անհասկանալի է, այդ միջոցներն անդառնալիորեն կանհետանան պետական ​​գանձարանից, ինչն էլ իր հերթին կբարձրացնի աղքատության մակարդակը երկրում: Ըստ նրանց, ամեն տարի բյուջեն կկորցնի ներդրումների մոտ 5-6 տոկոսը, ինչի արդյունքում թոշակների վճարման համար բավարար միջոցներ չեն մնա», - ասել է նա: Ըստ Թաթուլ Մանասերյանի, նման մոտեցումն անազնիվ է և հանդիսանում է շահարկում, որն ունի մեկ նպատակ`վախի սերմանում: «Ես հորդորում եմ ձեզ չլսել նման փորձագետների կարծիքները: Այստեղ պետք չէ լինել տնտեսագետ,  այդ եզրակացությունների ճշգրտությունը գնահատելու համար, բավական է ունենալ տրամաբանություն», - ավելացրել է նա:

 

Միևնույն ժամանակ նա չի բացառում, ռիսկերը, որոնք կապված են կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, մասնավորապես, արժութային, ներքաղաքական ցնցումները, ինչպես նաև փորձի բացակայությունը: «Սա բոլորովին նոր մոդել է, և այստեղ շատ կարևոր է, որպեսզի փորձագիտական ​​հանրությունը հասարակությանը ճիշտ բացատրի մտահոգության պատճառները, այլ ոչ թե զբաղվի մանիպուլյացիաներով, տալով սխալ եզրակացություններ:

Գլխավորը – լինել ազնիվ և քննարկումների միջոցով մշակել մոդել մշակել, հաշվի առնելով երկրի ազգային շահերը», - ընդգծել է տնտեսագետը: Մարդկանց, ըստ Մանասերյանի, պետք է բացատրել, որ կենսաթոշակային հիմնադրամներն ու նրանց կողմից իրականացվող ավանդներն ապահովագրված են, և սովորական քաղաքացիները չեն կորցնի իրենց խնայողությունները: