Արմինֆո.2018 թվականի հուլիսի 1-ից կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադիր կդառնա Հայաստանի բոլոր քաղաքացիների համար: Հունիսի 26-ին Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը:
Այսպես, հուլիսի 1-ից, կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելունց հետո վերանայվում է դրանց գծով ամսական վճարումների չափը: Հաջորդ ամսվանից ամսական պարտադիր վճարումները կկազմեն աշխատավարձի չափի 2,5% (աշխատող քաղաքացու կողմից)` նախկին 5%-ի փոխարեն: Համակարգի մասնակցի կուտակային հաշվին պետության կողմից կվճարվի ևս 7,5%, սակայն, 37 500 հազար դրամից ոչ ավելի, իսկ ինքնազբաղ անձանց համար` 450 հազար դրամ ` նախկին 5%, 25 հազար դրամի, և 300 հազար դրամի փոխարեն` համապատասխանաբար: «Նախաձեռնությունը՚ բյուջեի վրա կնստի շուրջ 14 մլրդ դրամ, գումարած այն 43 մլրդ դրամին, որն արդեն հաստատվել էր 2018 թվականի պետբյուջեով: Պաշտոնատար անձանց հայտարարությունների համաձայն, որոշումը ժամանակավոր է` մինչև կառավարությունը վերանայի եկամտահարկի տոկոսադրույքները, որոնք պետք է նվազեցվեն 23, 28 և 35%-ից մինչև 20 և 25%` համապատասխանաբար: Դրանից հետո, հնարավոր է, կառավարությունը վերադառնա ՊԿԿՀ նախկին պայմաններին:
Բազմաստիճան կուտակային կենսաթոշակային համակարգը, որը պարտադիր է 1974 թվականի հունվարի 1-ից հետո ծնված անձանց համար, Հայաստանում ներդրվել է 2014 թվականի հունվարի 1-ից (մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված քաղաքացիների համար գործում է բաշխիչ կենսաթոշակային համակարգ): «Կուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքի համաձայն, բազային նվազագույն կենսաթոշակը հավասար կլինի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումին, իսկ հիմնական կենսաթոշակը կկազմի ապրուստի համար անհրաժեշտ մինիմումի 150%-ը: Այսօրվա դրությամբ համակարգի անդամ է դարձել շուրջ 200 հազար մարդ: 2018 թվականի հուլիսի 1-ից դրանց պետք է ավելանա ևս 50-80 հազար շահառու: Կառավարող ընկերություններում կուտակվել է ընդամենը 120 մլրդ դրամ, որի 70%-ը ներդրվել է երկրի տնտեսությունում` պետական պարտատոմսեր, հիփոթեկային արժեթղթեր և բանկային պարտատոմսեր, որոնք ուղղորդվել են, ընդհանուր առմամբ, կենսաթոշակառուների համար ռիսկերի չեզոքացմանը: 2017 թվականին այդ արժեթղթերի միջին եկամտաբերությունը կազմել է 12,8%:
Միևնույն ժամանակ, հունիսի 21-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը հավաստիացրել է, որ առաջիկա 2 ամսվա ընթացքում կներկայացվի կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նոր օրինագիծ, որը կնախատեսի կամավոր բաղադրիչ: Հասարակայնության հետ քննարկումների արդյունքում աշնանն օրինագիծը կներկայացվի խորհրդարան: Արդեն 2019 թվականի հունվարի 1-ից, ինչպես ակնկալվում է, նոր օրենքը կմտցվի գործողության մեջ: