Չորեքշաբթի, 27 Հունիսի 2018 20:51

Նախարար Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Նախարար Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկային։ Հանդիպմանը  ներկա է եղել  նաև «SUMEC GEOPOWER AG»  ընկերության գլխավոր գործադիր տնօրեն  Միխալ Հորաչեկին:

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են էներգետիկայի բնագավառում հայ-չեխական համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, կարևորվել են վերականգնվող էներգետիկայի  ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները: Նշվել է, որ  «SUMEC GEOPOWER AG»  ընկերությունը մտադրություն  ունի Հայաստանում երկրաջերմային էլեկտրակայան կառուցելու:

 

Դեսպանը հավելել է, որ Չեխիան կարևորում է Հայաստանի հետ փոխշահավետ կապերի ամրապնդումը, և ընդգծել, որ կան լայն հնարավորություններ  երկուստեք հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն ծրագրեր  իրականացնել ու համար:

Հանդիպման ավարտին դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և  նշել, որ դեսպանությունը պատրաստակամ է իր   առավելագույն ջանքերը գործադրել երկու երկրների համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար: