Արմինֆո.Արդշինբանկի հաճախորդները հնարավորություն ունեն իրականացնել ՀՀ տարածքում դրամական փոխանցումներ հաշված րոպեների ընթացքում Արդշինբանկի ցանկացած մասնաճյուղում տեղակայված ինքնասպասարկման սարքերի միջոցով՝ նշելով միայն ստացողի անուն և ազգանուն:
Ինքնասպասարկման սարքերով իրականացվող փոխանցման միջնորդավճարը կազմում է ընդամենը 150 ՀՀ դրամ: Փոխանցումները կատարվում են առավելագույնը 2 րոպեի ընթացքում, իսկ գումարը Արդշինբանկի մասնաճյուղերում ստացողին հասանելի է դառնում անմիջապես:
Արդշինբանկի Երևան քաղաքի և մարզերում գործող մի շարք մասնաճյուղերում տեղակայված ինքնասպասարկման սարքերը հաճախորդներին հասանելի են շուրջօրյա:
Արդշինբանկը մշտապես զբաղեցնում է առաջատար դիրքեր դրամական փոխանցումների սպասարկման ոլորտում՝ առաջարկելով Ria, IntelExpress, Sigue, MoneyGram, UniStream, ConversTrasnsfer, Бэст Moneytun և Telcell Transfer դրամական փոխանցման համակարգերը:
Արագ դրամական փոխանցումների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար՝ խնդրում ենք այցելել Բանկի կայքէջ հետևյալ հղումով՝ https://goo.gl/GhNW6A կամ զանգահարել (012)222222 շուրջօրյա հեռախոսահամարին:
RUB | 4.23 | 0.01 |
USD | 387.32 | -0.31 |
EUR | 416.10 | 1.18 |
GBP | 486.40 | 1.36 |
CAD | 283.52 | 1.05 |
JPY | 25.30 | 0.30 |
CNY | 53.49 | -0.04 |
CHF | 426.85 | 1.63 |