Հինգշաբթի, 28 Հունիսի 2018 18:40
Նաիրա Բադալյան

Ատոմ Ջանջուղազյանը և Ջոնաթան Լաքոտը մակրոտնտեսական քաղաքականության հարցեր են քննարկել

Ատոմ Ջանջուղազյանը և Ջոնաթան Լաքոտը մակրոտնտեսական քաղաքականության հարցեր են քննարկել

Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտի  գլխավորած պատվիրակությանը:

 

Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում երկրի մակրոտնտեսական ռիսկերին, բարեփոխումների օրակարգին, կայուն հարկաբյուջետային միջավայրին, պետական պարտքի կառավարմանն, ինչպես նաև կուտակային կենսաթոշակային համակարգին, պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացմանն ուղղված հարցեր: Վերջինիս մասով կարևորվել է փորձի և տեղեկատվության փոխանակումը, սեմինարների և աշխատաժողովների անցկացումը:

Ատոմ Ջանջուղազյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն կնպաստի երկրի տնտեսության զարգացման լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող և մի շարք այլ հարցերի: