Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018 17:59
Ալինա Հովհաննիսյան

Կոնվերս Բանկը «Արգենտինական գինու շաբաթ» ակցիայի շրջանակներում գործարկում է հերթական 25% Cashback ակցիան

Կոնվերս Բանկը «Արգենտինական գինու շաբաթ» ակցիայի շրջանակներում գործարկում է հերթական 25% Cashback ակցիան

Արմինֆո. Կոնվերս Բանկը՝ Հայաստանում Արգենտինայի դեսպանատան հետ համագործակցության շրջանակներում,  հայտարարում է «Արգենտինական գինու շաբաթ» հերթական  ակցիան: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, գործարկված ակցիայի շրջանակներում՝ հուլիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում , Բանկի գործընկեր ռեստորաններում  գնելով արգենտինական Del Fin Del Mundo գինի, անկանխիկ վճարում կատարած  հաճախորդները կստանան գումարի 25%-ի չափով CashBack:

 

Զուգահեռաբար, կկուտակվեն  Կոնվերս միավորներ, որոնք հետագայում հնարավոր է բանկի գործընկերային ցանցում փոխանակել արժեքավոր նվերներով:

«Սա այս տարի թվով 4-րդ խոշոր CashBack ակցիան է, որի շրջանակներում՝ 25-ամյակի կապակցությամբ,  Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում Հայաստանում աննախադեպ՝ 25 տոկոսի չափով գումարի հետվերադարձ: Գումարի հետվերադարձի ակցիաների շրջանակներում տարեկսզբից հաճախորդներին է վերադարձվել մոտ 10 մլն դրամ»,- ասացին Կոնվերս Բանկում:

 

Նշվեց նաև, որ առաջիկայում՝  հիմնադրման տարեդարձի կապակցությամբ, Բանկը հանդես կգա նոր շահավետ առաջարկներով: Խոսքը ոչ միայն հաճախորդների խրախուսման ակցիաների, այլև արտոնյալ պայմաններով նոր պրոդուկտների ներդրման  մասին է :

 

25-ամյակի միջոցառումների շրջանակներում Բանկը աջակցում է նաև Երևանում ու մարզերում  առողջ ապրելակերպի, նորարարությունների, կրթության խրախուսման տարբեր նախագծերի իրականմանը: Առաջիկա նախագծերից առանձնացվեցին հուլիսի 22-29-ը կայանալիք «Սևան Ստարտ-ափ»-ը, որտեղ Բանկը հանդես է գալիս որպես հովանավոր և մասնակից, ինչպես նաև Հայաստանի տարբեր բնակավայրերում և Արցախում մարզահրապարակների շինարարությունը:

 

ԱրմԻնֆո գործակալության կողմից պատրաստված`«Հայաստանի բանկերի քարտային բիզնեսում» թիվ 16 վերլուծական տեղեկագրի, Կոնվերս բանկն իր ակտիվ քարտերի, ինչպես նաև Visa և MasterCard քարտերի թվով գտնվում է առաջատարների հնգյակում: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվն ավելացրել է 35.1%, մինչև 183.8 հազար: Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թվաքանակում Visa- ն կազմել է 28.2%, իսկ MasterCard-ը`12.5%: Բանկի պլաստիկ գործարքների ծավալը 2017 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 62%, մինչև 239.1 մլրդ դրամ, առաջին տեղն զբաղեցնելով այս ցուցանիշով: 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Բանկն ուներ 104 բանկոմատ և 753 սեփական POS տերմինալ:

 

Նշենք, որ «Կոնվերս Բանկ՚ ՓԲԸ գործում է 1996 թվականից: Բանկի բաժնետերերն են` «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթսե ԷլԷլՍի (80,94%), «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթե Բի. ՎԻ. Ընկերություն (14.06%) և Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցի (5%): Բանկի մասնաճյուղերի ցանցը ներառում է 34 ստորաբաժանում, որոնցից 13-ը գտնվում է Երևանում, 20-ը` Հայաստանի մարզերում, 1-ը` Արցախում: