Երկուշաբթի, 2 Հուլիսի 2018 18:09
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը

ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը նորացրել է իր թոփ-մենեջմենթի թիմը: Ինչպես տեղեկացրել է    մամուլի ծառայությունը, Բանկի թոփ-մենեջմենթում տեղի են ունեցել հետևյալ կադրային փոփոխությունները.

  • Բանկի Գլխավոր Տնօրեն-Տնօրինության Նախագահն է Տելեգին Իվանը:
  • Մաճկալյան Սոֆյան նշանակված է  Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնում, Տնօրինության անդամի ժ/պ է:
  • Ֆինանսական դեպարտամենտի Տնօրենի, Տնօրինության անդամի ժ/պ պաշտոնում նշանակված է Լիսիչենկոն Դմիտրին:
  • Կորպորատիվ բիզնեսի զարգացման դեպարտամենտի Տնօրենի պաշտոնը զբաղեցնում է Գլադիլին Ալեքսեյը:
  • Սվիմոնիա Լալին նշանակված է Ադմինիստրատիվ դեպարտամենտի Տնօրեն: Վերահսկում է գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնի, Բանկի Աշխատակազմի և Տնտեսական վարչության աշխատանքը:
  • Բանկային ռիսկերի վերահսկողության դեպարտամենտի տնօրենի ժ/պ նշանակված է Կարապետյան Վերոնիկան:
  • Մնացականյան Նունեն նշանակված է Աշխատակազմի ղեկավար:
  • Գլխավոր հաշվապահի ժ/պ է նշանակված Հովհաննիսյան Աննան:

«Միաժամանակ հայտնում ենք, որ իրենց գործունեությունը Բանկում ավարտել են Գլխավոր տնօրենի-Տնօրինության նախագահի տեղակալներ Սարգսյան Արմենը և Ստրատան Ալյոնան»,-նշում է աղբյուրը:

 

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ, ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: