Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018 11:38
Ալեքսանդր Ավանեսով

Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Քննարկվել են հողմային էներգետիկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները

Արմինֆո. ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հուլիսի 2-ին ընդունել է «Access» ընկերության գործադիր տնօրեն Վահիդ Ֆոթուհիին:

 

Ինչպես տեղեկացրել է նախարարության մամուլի ծառայությունը, քննարկվել են հողմային էներգետիկայի  զարգացման  հնարավորություններն ու  հեռանկարները:

 

Արթուր Գրիգորյանը,  խոսելով վերականգնվող էներգետիկայի  բնագավառի առաջնահեթություններից, կարևորել է հողմային կայանների  կառուցումը և նշել, որ պատրաստակամ է քննարկել  ներդրումային այն առաջարկներն ու նախագծերը, որոնք  նոր թափ  կհաղորդեն ծրագրի իրականացմանը:

 

Կողմերն անդրադարձել են «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերության կողմից Գեղարքունիքի մարզում 130 ՄՎտ գումարային հզորության հողմային էլեկտրակայանի կառուցման ծրագրին։

 

Վահիդ Ֆոթուհին իր գոհունակությունն է հայտնել քամու ռեսուրսի չափումների ադյունքից և նշել, որ Հայաստանում հողմային կայաններ կառուցելու նպատակով «Access» ընկերությունը  պատրաստակամ է 200 միլիոն դոլարի ներդրում կատարել՝ ծրագիրը տարածելով  մյուս մարզերում ևս:

 

Նախարար Գրիգորյանը նշել է, որ փոխշահավետ գործակցության համար դրվել է ամուր հիմք և ստեղծվել  են բարենպաստ պայմաններ Հայաստանում «Access» ընկերության առաջիկա ներդրումները արդյունավետ կերպով իրականացնելու համար: