Արմինֆո.Արդշինբանկի Մոբայլ Բանկինգի հավելվածը հնարավորություն է ընձեռում ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին իրականացնել բանկային գործարքներ առանց Բանկ այցելելու 24/7 ռեժիմով:
Հավելվածի միջոցով հնարավոր է կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ, վարկերի մարումներ, ավանդների համալրում, ինչպես նաև իրականացնել արժույթի փոխանակում Բանկում գործող սակագներից առավել մատչելի պայմաններով: Արդշինբանկի Մոբայլ Բանկինգը թույլ է տալիս հետևել քարտերի և հաշիվների մնացորդներին ու կատարված գործարքներին, ծախսերի վիճակագրությանը, վարկերի մարումների ժամանակացույցին, ստանալ քաղվածքներ և հաշվետվություններ:
Հավելենք, որ օգտվելով հավելվածի «Հերթի առցանց ամրագրում» ծառայությունից՝ հաճախորդները հնարավորություն կունենան խուսափել հերթերից և ամրագրել այցելությունը Բանկ իրենց հարմար օրը և ժամին:
Մոբայլ բանկինգ ծառայությունից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ անձը հաստատող փաստաթղթով, լրացնել համապատասխան դիմումը, անվճար բեռնել հավելվածը և հետևել ուղեցույցում նշված քայլերի հաջորդականությանը կամ զանգահարել 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով:
Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2018թ. «Տարվա լավագույն բանկը Հայաստանում: Բանկը Հայաստանի միակ մասնավորկառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |