Երեքշաբթի, 3 Հուլիսի 2018 21:09
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և KfW- ն դիտարկում են համագործակցության հնարավորություններ

Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը և KfW- ն դիտարկում են համագործակցության հնարավորություններ

Արմինֆո.Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Արմեն Շահնազարյանն ընդունել է KfW Գերմանական զարգացման բանկի ծրագրերի ղեկավար Մոնիկա Գյունդերին և KfW երևանյան գրասենյակի ծրագրերի ավագ համակարգող Բելլա Սեդրակյանին:

 

Ինչպես տեղեկացրել է ընկերության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային առևտրի ֆինանսավորման բնագավառում երկկողմանի աջակցության և համագործակցության հնարավորություններին վերաբերող մի շարք հարցեր:

 

Կողմերը մտքեր են փոխանակել գյուղատնտեսության  բնագավառում արտահանման զարգացման և հետագա համատեղ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, այլ ոլորտներին վերաբերող ՀՀ արտահանման խթանման արդյունավետության, ՓՄՁ-ների ներգրավվածության մակարդակի բարձրացման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ:

 

«Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունե ԱՓԲԸ-ն հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության շրջանակներում: Ընկերությունը տրամադրում է ապահովագրություն ՀՀ ռեզիդենտ արտահանող Ընկերությունների կողմից  մատակարարված ապրանքի դիմաց օտարերկրյա գնորդի կողմից կամ պայմանագրով նրա անունից վճարման պարտավորություն ունեցող բանկի կողմից չվճարման հետևանքով կրած ֆինանսական վնասներից: Մատուցվող ապահովագրական ծառայությունները հանդիսանում են  արդյունավետ լուծում հաճախորդների արտահանման ռիսկերի կառավարման համար: Ընկերության միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է: