Արմինֆո. «Բիզնես Արմենիա՚ հիմնադրամը (նախկին անվանումը «Հայաստանի զարգացման հիմնադրամ՚) 2018 թվականին ավելի քան 35 մլն դոլարի ներդրում է ակնկալում Հայաստանում: Հուլիսի 10-ին ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ուղիղ եթերից հայտարարել է հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: Մինչդեռ, այս տարվա մարտի 27-ին նա հայտարարել էր, թե 2018 թվականին կազմակերպությունը մտադիր է ապահովել 46,8 մլն դոլարի օտարերկրյա ներդրումների ներգրավում:
Հիմանդրամի ղեկավարի ասելով, այս պահին արդեն ակնկալվում է 15,2 մլն դոլարի ներդրում: «Այսինքն, որոշակի միջոցառումներ են ձեռնարկվել այդ ներդրումների համար՚, - ասել է նա:
Ներդրումները կբաշխվեն ըստ թեթև արդյունաբերության ճյուղերի (5,7 մլն դոլար)` օծանելիքների արտադրությանը (500 հազար դոլար), խոհանոցային պարագաների և այլ սարքավորումների արտադրությանը (1 մլն դոլար), յուղերի և հավելումների արտադրությանը (3 մլն դոլար), հանքային ջրերի արտադրությանը (5 մլն դոլար): 2018 թվականի երկրորդ կեսին ակնկալվող ներդրումների ծավալը կկազմի 20,2 մլն դոլար:
Ինչ վերաբերում է նախորդ տարի Հայաստան ներդրումների ներգրավմանը, 15 մլն դոլարից 12-ն ուղղորդվել է ռազմական արդյունաբերությանը: Մնացած միջոցները բաշխվել են ոսկե և արծաթե իրերի արտադրությանը, թեթև և սննդի արդյունաբերությանը:
Ինչպես նշել է Արմեն Ավակ Ավակյանը, 2017 թվականին Հայաստանում վերաներդրվել է 2 մլն 955 հազար դոլար` դեղագործության, գյուղատնտեսության և հանքային ջրերի արտադրության ոլորտներում:
«Բիզնես Արմենիայի՚ ղեկավարի ասելով, իրենք պահպանում են սերտ կապեր, որոնք հիմնված են ներդրումների հետ փոխվստահության վրա: Հիմնադրամում հարգում են ցանկացած տեղեկատվություն գաղտնի պահելու ներդրողների ցանկությունը: «Մենք ներդրողներից հետաքրքրվում ենք 10 տարվա նրանց տեսլականի մասին, նրանք պետք է ի վիճակի լինեն մեզ հետ խոսել անկեղծ և թափանցիկ, որպեսզի մենք կարողանանք ապահովել բաց և թափանցիկ սպասարկում՚, - պարզաբանել է նա, հավելելով, որ հիմնադրամի գործունեության վերջնական նպատակը ՀՆԱ աճն է օտարերկրյա ներդրումների հաշվին:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության ԱՄՆ և Կանադա այցի արդյունքում հայտարարվել է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 30,5 մլն դոլար: Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունում պատվիրակության անդամները հանդիպել են շուրջ երկու տասնյակ ամերիկյան բիզնես-ասոցիացիաների ներկայացուցիչների հետ: Բանակցությունների արդյունքում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտների հայկական ընկերությունների և ասոցիացիաների համագործակցության շուրջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ԱՄՆ բիզնես ֆեդերացիայի ներկայացուցիչների Հայաստան այցի կազմակերպումը: «Բիզնես Արմենիա՚ հիմնադրամի և Crystal Lake Holdings LLC միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիրչ, որի համաձայն, կազմակերպպությունը 10 մլն դոլար կներդնի Սևանի ափին հյուրանոցային համալիրի կառուցման համար: