Արմինֆո. Արդշինբանկը համագործակցում է Միջազգային Ներդրումային Բանկի (ՄՆԲ) հետ փոքր հիդրոէլեկտրակայանների համար բարձր տեխնոլոգիական սարքավորումների ներմուծումը Չեխիայից և Բուլղարիայից դեպի Հայաստան ֆինանսավորելու նպատակով: ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրի շրջանակներում Բանկի կողմից իրականացվել է մոտ 5 միլիոն եվրո ընդհանուր գումարով ներմուծման գործարքների ֆինանսավորում:
Արդշինբանկը միացել է ՄՆԲ-ի Առևտրի ֆինանսավորման խթանման ծրագրին 2018 թվականի մարտին: Համաձայն պայմանագրի և Արդշինբանկի պատվերով, ՄՆԲ-ն թողարկում է անհետկանչելի ռամբուրսային պարտավորություններ եվրոպական առաջատար բանկերի օգտին գործարքի հիմքում ընկած ֆինանսական գործիքի անվանական գումարի 100 տոկոսի չափով:
ՄՆԲ-ի առևտրի ֆինանսավորման ծրագիրը թույլ է տալիս Արդշինբանկին ավելի ընդլայնել առևտրի ֆինանսավորման իր գործառնությունները` այսպիսով նպաստելով առավել մրցունակ պայմաններով կայուն նախագծերի ֆինանսավորմանը: